ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Երևանում բացվել է «Մոսկվա» կինոթատրոնը, հայ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին
ОбществоՏՈՆԵՐ
Ղազախստան՝ Մաքսավորների օր, Քենիա՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Սահմանադրության օր, Թուրքմենստան՝ Չեզոքության օր, Ուկրաինա՝ Դաշտային զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1888– վախճանվել է Ռուսական Կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովը:
1902 –ծնվել է կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը: 1913 - ծնվել է գրող Բենիկ Սեյրանյանը:
1914 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին։
1918- ռուս-վրացական պատերազմի ընթացքում հայկական ուժերը հարձակվել են Բորչալուի նահանգի Սանահին քաղաքում գտնվող վրացական ուժերի վրա: Թիֆլիսում կայացել են հայկական-վրացական-անգլիական եռակողմ բանակցություններ, կայացել է համաձայնություն Վրաստան անգլիական զորք մտցնելու վերաբերյալ:
1922 - ծնվել է գիտնական, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:
1936– Երևանում բացվել է «Մոսկվա» կինոթատրոնը:
1937-կայացել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Հայկական ԽՍՀ-ից ընտրվել է 4 պատգամավոր՝ Միության պալատի և 25 պատգամավոր՝ Ազգությունների պալատի համար։
1940 - վախճանվել է վրացական թատրոնի հայազգի դերասանուհի Մակո ՍափարովաԱբաշիձեն: 1955 - ծնվել է նկարիչ Սարգիս Գարուկյանը:
1992 – վախճանվել է է նկարիչ, ոսկերիչարծաթագործ Ժիրայր Չուլոյանը:
2001-«Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» հայ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել հանդիպումներին:
2004- «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) հերթական համագումարում ընտրված նոր վարչության կազմում բացակայել են ընդդիմադիր գործիչները՝ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայել յանը, Մուրադ Կիրակոսյանը, Ալբերտ Բազեյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը:
2012-ԲՀԿ-ն որոշում է ընդունել նախագահական ընտրությունների վերաբերյալ. Ծառուկյանը չի առաջադրվի, ԲՀԿ-ն որևէ թեկնածուի չի սատարի:
ԱՇԽԱՐՀ
627– տեղի է ունեցել Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև:
1098 –Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ Բոեմունդ Տերենտսկու և Ռայմունդ Սեն-Ժիլսկու գլխավորած խաչակիրների բանակը գրավել է սիրիական Մարրետէն-Նուումանի ամրոցը:
1761 -ծնվել է քանդակագործ, Լոնդոնի Մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Մարիա Տյուսոն:
1766 -ծնվել է ռուս գրող, պատմագիր Նիկոլայ Կարամզինը:
1787– Փենսիլվանիան դարձել է ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:
1821 -ծնվել է ֆրանսիացի գրող Գուստավ Ֆլոբերը: 1849 -վախճանվել է ֆրանսիացի ինժեներ Մարկ Բրունելը, որը կառուցել է առաջին թունելը Թեմզա գետի տակով:
1881 -ծնվել է ամերիկացի գյուտարար, ավտոմոբիլային գործարկիչի՝ ստարտերի հեղինակ Վինսենթ Հյուգո Բենդիկսը:
1911–Հնդկաստանի մայրաքաղաքի կոչումը Կալկաթայից անցել է Դելիին:
1917– ալպիական Սեն-Միշել-դե-Մորեն կայարանում գնացքի վթարի և առաջացած հրդեհի պատճառով զոհվել է մոտ 700 ֆրանսիացի զինվոր, որոնք իտալական ճակատից Ֆրանսիա էին վերադառնում:
1925 -ծնվել է ռուս կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին: 1928 - ծնվել է ղըրղըզ արձակագիր Չինգիզ Այթմատովը։
1935 -Իրանի շահ Ռզա Փեհլևին պաշտոնապես թագադրվել է:
1939 -խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում Տոլվայարվիի ճակատամարտում ֆիննական բանակը պարտության է մատնել ԽՍՀՄ բանակին:
1939– վախճանվել է համր կինոյի ժամանակաշրջանի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Դուգլաս Ֆերբենքսը:
1961 -ԱՄՆ-ում տիեզերք է ուղարկվել առաջին ռադիոսիրողական OSCAR-1 արբանյակը:
1963 – Քենիան անկախացել է Մեծ Բրիտանիայից:
1985 -վախճանվել է շոտլանդացի ստեղնաշարային գործիքների վարպետ կատարող, «The Rolling Stones» խմբի ստեղծողներից մեկը՝ Իեն Ստյուարդը:
1991 -կազմավորվել է հանրահռչակ «Лицей» երաժշտական խումբը:
2008-Շվեյցարիան միացել է Շենգենյան գոտուն և դարձել այդ կազմակերպության 25-րդ անդամը:
2016-սիրիական պատերազմի ընթացքում Հալեպն ազատագրվել է գրոհայիններից:
Կամո Խաչիկյան