Զովացուցիչ և ալկոհոլային կվաս. կարող եք և տանը պատրաստել

Մի բաժակ համեղ սառը կվասը ծարավը հագեցնելու լավագույն միջոցներից է: 

Բացի դա, այդ ըմպելիքը շատ օգտակար է և պարունակում է բազմաթիվ ամինաթթուներ և ֆերմենտներ: Կվասը սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք է, որը ստանում են ալ յուրի, ցորենի կամ գարու ածիկից, ինչպես նաև աշորայի հացից խմորումով, և հաճախ դրան ավելացնում հոտավետ խոտաբույսեր, մեղր և մեղրամոմ։ 

Կվաս պատրաստում են նաև ճակնդեղից, մրգերից և հատապտուղներից: Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար։ Կվասը շատ հին ըմպելիք է։ 

Այդ խմիչքի առաջին նախատիպերն ունեցել են միջանկյալ դիրք կվասի և գարեջրի միջև և ի հայտ են եկել մ.թ.ա երրորդ հազարամյակում Եգիպտոսում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել Հիպոկրատը, Հերոդոտը և Պլինիոս Ավագը: 

Մրգային կվասը հայտնի է եղել նաև Բաբելոնում, չնայած այն այնքան էլ տարածում չի գտել: Սլավոններին կվասը հայտնի է հազար տարուց ավելի։ 

Հայտնի է, որ արևել յան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեցել են Կիևյան Ռուսիայի կազմավորումից շատ առաջ։ 

Կվասը ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 996 թվականին Նեստոր տարեգրի «Տարիների ժամանակագրություններ» ստեղծագործության մեջ։ 

Ըստ այդ տարեգրության, իր մկրտությունից հետո իշխան Վլադիմիր Մեծը հրամայել է ժողովրդին բաժանել կերակուր,  մեղր և կվաս։ 

Ըստ այդ նույն Նեստորի փոխանցման, Անդրեաս առաքյալը տեսել է, թե ինչպես են սլավոններն իրենց բաղնիքներում կվասով ցողվում։ 

Կվաս կարողացել են պատրաստել նաև Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում: 9-14-րդ դարերում սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակներում հարբեցողներին անվանել են «կվասնիկ», իսկ հարբելը՝ «զակվասել»: Այն տարիներին կվասը  եղել է տոնակատարությունների և հարսանիքների հիմնական ոգելից խմիչքը։ Արդյունքում կվասը դարձել է Ռուսաստանի ամենասիրված ըմպելիքներից մեկը: Սա հասկանալի է, քանի որ այն պատրաստելը շատ հեշտ է և ոչ շատ թանկ է նստում: Քանի որ կվասը բավականին սովորական ըմպելիք է, այն պատրաստվել է գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Այդ պատճառով էլ կան կվաս պատրաստելու շատ տարբեր բաղադրատոմսեր: 

Նախահեղափոխական Ռուսաստանում հայտնի է եղել մոտ 300 տեսակի կվաս, և այս ըմպելիքը պատրաստվել է բավականին մեծ քանակությամբ՝ տարեկան մոտ 200 լիտր կվաս մեկ անձի հաշվով: 

19-րդ դարում հայտնաբերվել է, որ բացի գերազանց համից և ծարավը հագեցնելու հատկությունից, կվասը նաև շատ օգտակար հատկություններ ունի՝ օգնում է մարսողությանը, բարելավում է նյութափոխանակությունը և նորմալացնում է աղիների բնական միկրոֆլորան: Ավելին, այն ունի հակաբակտերիալ հատկություն, և դա պայմանավորված է նրա կազմի մեջ գտնվող ածիկի առկայությամբ:

 Կվասը օգնել է մարդկանց երկար ժամանակ պաս պահել և չհիվանդանալ: 20-րդ դարի 90-ականների սկզբին կվասը սկսել է զիջել իր դիրքերը տարբեր գազավորված ըմպելիքներին: Բացի դա, ԽՍՀՄ-ում այդ խմիչքի՝ ստանդարտ դեղին տակառներով հակասանիտարական փողոցային վաճառքը ևս հանգեցրել է այդ խմիչքի բացասական ընկալմանը: Շշերով կվասի առաջին արտադրություն եղել է 1995 թվականին Լակինսկու գործարանում: Դա նվիրված է եղել Հաղթանակի օրվան, ուստի և անվանվել է «Հաղթող»: 

Սա ֆերմենտացված առաջին կվասն է, որը կարող է պահվել ավելի քան 30 օր: Իհարկե կվաս կարելի է գնել խանութում, բայց ավելի լավ է այն տանը պատրաստել: Ավելին, դա անելը դժվար չէ: Կվաս և գարեջուր պատրաստելու համար գրեթե նույն բաղադրիչներն են օգտագործվում, բայց տեխնոլոգիաները զգալիորեն տարբերվում են: Գարեջուրը ստացվում է ալկոհոլային խմորման արդյունքում, իսկ կվասը՝ թթվային:

Կոնդը կներկայանա մշակութային միջոցառումներով. Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների նոր ծրագիրը Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Զինծառայողն ինքն իրեն է կրակել. ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից. Դավիթ Տոնոյան Բժիշկներն ամեն ինչ անում են վիրավոր զինվորի կյանքը փրկելու համար. Բալայան Չի լուծվելու Ամուլսարի հարցը որևէ սցենարով, քանի որ այդ ճանապարհը փակված է․ Փաշինյան «Բարսելոնայի» հարձակվողը կդառնա Մխիթարյանի խաղընկերը. Թիմերը համաձայնության են եկել Իմ գրպաններում միլիարդներ չկան. Փաշինյանը՝ իր ու Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերության մասին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն. Արմեն Աշոտյանը` Փաշինյանին Մենք կոտրել ենք հիբրիդային հեղաշրջման փորձի ողնաշարը. Փաշինյան Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (ուղիղ) Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պնախարար Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունկվում է (լուսանկարներ) ԱՄՆ-ում Ազարյանին նվիրված մրցաշարին կմասնակցի Գագիկ Խաչիկյանը 19 զոհ` Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով (տեսանյութ) Փաշինյանի ասուլիսը. վարչապետը ներկայացնում է նոր 100 փաստեր (ուղիղ) Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ Լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Հունվարի 25-ին նշվում է Նոր տարին լուսնային օրացույցով
20+ ցնցող գեղեցկուհիներ, որոնց երակներում տարբեր ազգությունների արյուն է հոսում Գարեջրի օգտագործման 8 ֆանտաստիկ եղանակներ, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք Աղջիկը ցած է ընկել 9-րդ հարկի պատուհանից, որից հետո ոտքի է կանգնել, մաքրել իր հագուստը և հեռացել (Video) Ինչպե՞ս է իրականում դասավորվել հայտնի «Ալյոնկա» շոկոլադի աղջկա ճակատագիրը. պարզվում է՝ նա անգամ դատի է տվել շոկոլադը ստե... Մերի Մակարյանի դուստրը՝ Էլիզան, դարձավ 6 ամսական. դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Աստղաբանները նշել են 3 Կենդանակերպի նշան, որոնց Սպիտակ Առնետը կյանքի կարդինալ փոփոխություններ է խոստանում Գարեջրի օգտագործման 8 ֆանտաստիկ եղանակներ, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք Կույսեր այսօր բոլորն ու ամեն ինչ ազդում են ձեր նյարդերի վրա․ հունվարի 25-ի աստղագուշակը Գերգուշակություն. Ընտրեք սուրճի մրուրը և իմացեք ինչ է Ձեզ սպասվում «Ութ ամիս պայքարել եմ Մարիի սիրո համար». Ահա թե ով է «Պատվից առավել» հեռուստասերիալից մեզ հայտնի Միքոյի ընկերուհին
website by Sargssyan