Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին անանուն նվիրատվություններում կոռուպցիոն ռիսկ կա. Վարուժան Հոկտանյան

Politics

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, 168TV-ի հետ զրույցում, Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը կոռուպցիոն գործարք որակող ընդդիմությանն առաջարկում է նման ձևակերպումներ անելուց առաջ սպասել ՍԴ անդամների արձագանքին։

«Նախ պետք է սպասել և տեսնել, թե մինչև հունվարի 31-ը քանի՞ դատավոր կամավոր կգնա թոշակի։ Եթե նրանք գնում են, և դրանից հետո ունենում ենք ոչ անկախ դատական համակարգ, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք քաղաքական կոռուպցիա։ Եթե սրա արդյունքում ունենանք այնպիսի դատական համակարգ, որը իսկապես կլինի անկախ, այդ դեպքում արված ծախսերն արդյունավետ կարելի է համարել։ Ես գիտեմ հետևյալը, եթե դատավորն անկախ չէ, այդ դեպքում նա շատ հեշտ ընկնում է «Ես քեզ, դու՝ ինձ» գործարքի մեջ՝ այսինքն գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «Ես ընդունում եմ քեզ համար ցանկալի որոշումներ, դու աչք ես փակում մեր կոռուպցիոն գործերի վրա», հետևաբար՝ մենք ուշադիր հետևելու ենք եկող դատավորների գործելաոճին»,-  ասել է Հոկտանյանը, այնուամենայնիվ, համաձայնելով, որ, կոռեկտ չէ թոշակի ուղարկել այն դատավորներին, որոնք իրենց աշխատանքային ստաժով այդ թոշակը չեն վաստակել։

«Ես համաձայն եմ, որ մի քիչ կոռեկտ չէ. մի կողմից՝ այստեղ կա ֆինանսական խնդիր, իսկ մյուս կողմից, եթե սա դառնա պրակտիկա, ապա մենք կունենանք տհաճ երևույթ»,- ասել է  Հոկտանյանը։

Նրա համոզմամբ՝ հակակոռուպցիոն քաղաքականություն վարելիս միշտ չէ, որ պատժելը ճիշտ և արդյունավետ տարբերակ է։

«Օրինակ, երբ մենք ասում ենք՝ եղել է համակարգային կոռուպցիա, դա նշանակում է, որ շատ մեծ թվով պաշտոնյաների, դատավորների, դատախազների պետք է պատժեինք, և հիմա միգուցե կալանավայրերում էլ տեղեր չէին լինի, հետևաբար՝ այս օրենքը կարող է դառնալ նախադեպ, որ առանց պատժելու՝ կարելի է որդեգրել այլ մոտեցում։ Օրինակ, եթե մենք խոսում ենք ՍԴ դատավոների մասին, ապա ես չէի ասի, որ նրանք անձնական օգուտ ստանալու համար են այս կամ այն քայլն արել, և, հետևաբար՝ ես չէի ասի, որ նրանք, դասական առումով, կոռումպացված դատավորներ են»,- ասել է Հոկտանյանը՝ ընդգծելով, որ եթե մենք այս գործընթացի արդյունքում ունենանք անկախ դատավորներ և դա կփաստեն ամբողջ դատական համակարգը և միջազգային այս կամ այն կառույցը, ապա կարող ենք ասել, որ արդյունքի հասել ենք։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է տեսնում Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրաբերելու գործընթացում։

««Կամազ»՝ թույլտվության դիմաց. պետք է հասկանալ՝ արդյո՞ք մյուս դիմորդները նույն ժամանակահատվածում դիմել և շինթույլտվություններ ստացել են, արդյո՞ք եղել են մարդիկ, որոնք այդ ժամանակահատվածում դիմել են քաղաքապետարանին թույլտվություն ստանալու համար և մերժում ստացել։ Այս հարցը պետք է պարզի ընդդիմադիր խմբակցությունների ստեղծած քննիչ հանձնաժողովը։ Ես ուղղակի նմանություններ եմ տեսնում Հայկ Մարությանի և Տարոն Մարգարյանի, «Կամազ»-ների և «Երևան» հիմնադրամի միջև. տեսնում եմ նաև կրկնություններ»,- ասել է Հոկտանյանը։

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատուների խոշոր փոխանցումներում Հոկտանյանը կոռուպցիոն լուրջ ռիսկ է տեսնում, առավել ևս, որ դա արվում է անանուն։ «Բայց ասել, որ կոռուպցիա կա, կարելի է միայն այն ժամանակ, երբ բացահայտվի, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ընկերություններ ստացել են արտոնություններ։ Այդ ժամանակ կարող է բացահայտվել նաև քաղաքական կոռուպցիա»,-  ասել է Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի ղեկավարած «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին 10 մլն դրամ անանուն նվիրատվությանը։

«Եթե նվիրատուները  ստանում են հնարավորություն՝ թելադրել իրենց ձեռնտու քաղաքականություն համապատասխան ոլորտում. դասական իմաստով՝ պետության զավթում են իրականացնում»,- ասել է մասնագետը։

Ըստ Հոկտանյանի՝ պետք է նաև հետևել, թե այդ նվիրատվություններն ինչպես են ծախսվում։

«Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այդ գումարն ինչպես է ծախսվում. հնարավոր է՝ դա ծախսվի կուսակցաշինության և այլ ոչ հաճելի երևույթների համար»,- ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավարը։

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker