«Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը"”, - կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը:

Սակայն այդ դժգոհության պատճառը “հեղափոխությունը"” չէ: Գաղտնիք չէ, որ անցյալ տարի ապրիլին մեր իշխանության դեմ էին դուրս եկել նաև այս համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բայց տարիների վաստակ, փորձ, գիտելիք ունեցող մարդիկ անցյալ տարվա ապրիլից հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց գլխին շեֆ են կարգել բազմապիսի կիսագրագետ իշխանիկների, որոնց թե ինտելեկտուալ մակարդակը, թե կենսափորձը, թե բարոյական նկարագիրը չի կարող է բավարարել անգամ սեփական շրջապատը, ուր մնաց՝ հարյուրավոր մարդկանցից բաղկացած, պարտականություններ ունեցող կոլեկտիվներ ղեկավարելու համար:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը “մեր դեմ խաղ չկա"” արատավոր հոգեկերտվածքի, մտավոր սնանկության ու դաստիարակության վակուումի կրողներ են, որոնք պետական կառավարաման արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են:

Պետական համակարգում աշխատող մարդկանց շնորհիվ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել համակարգային կոլլապս: Նիկոլի նշանակած բազմաթիվ самодур նախարարներ, մարզպետներ, վարչության պետեր, տնօրեններ և պատգամավորներ մակաբուծում են իրենց գործը պրոֆեսիոնալ, լուռումունջ կատարող մասնագետների վրա:

Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար»:

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման միջոցառումները. Արտակ Դավթյան Ավտոմեքենաների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով. ՃՈ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Նախագահը Բանակի օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում (վիդեո) Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան «Արմենիան Արմ»-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԶՈՒ-ի կազմավորման 28-ամյակին նվիրված համերգներ տեղի կունենան Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. նա դարձավ 81 տարեկան (տեսանյութ) ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին․ Փաշինյան․ ՈՒՂԻՂ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Նավթի համաշխարհային գները նվազում են Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում թոքաբորբի համաճարակի պատճառով ամանորյա տոները երկրարացրել են մինչեւ փետրվարի 2-ը Մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
website by Sargssyan