ՀՀ-ի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Կոլումբիայում դեկտեմբերի 9-14-ը ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին որոշում կայացվեց Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։

Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է: Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, կազմված է 24 անդամ պետություններից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար:

Նստաշրջանին մասնակցում են աշխարհի 137 երկրների 752 ներկայացուցիչներ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Կոլումբիա է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից են տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել է 54 հայտ, որից 6-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 42-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3-ը` ժառանգության պաշտպանության լավ փորձի գրանցամատյանի առաջարկներ և 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.) տարրերը:

517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից «Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում». «Փաստ» 6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում Գույ­քա­հար­կի նե­գա­տիվ էֆեկ­տը և իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը. «Փաստ» «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ «Կա­ռա­վա­րու­թյունն իրա­կա­նու­թյու­նից կտրված տնտե­սա­կան օրա­կար­գեր է բե­րում». «Փաստ» Հա­յաս­տա­նում ստեղծ­ված իրա­վի­ճա­կի հա­մար նախ պա­տաս­խա­նա­տու են իշ­խա­նու­թյուն­նե­րը, և հե­տո մի­այն հա­սա­րա­կու­թյու­նը. «Փաստ» Ավինյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու. «Իրատես» Էլ ին­չե՞ր են ար­վե­լու հա­նուն նեղ անձ­նա­կան կամ թի­մա­յին ամ­բի­ցի­ա­նե­րի. «Փաստ» «Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել «Երկ­րում վստա­հու­թյան բա­վա­կա­նին լուրջ դե­ֆի­ցիտ կա, որը նաև ապա­տի­ա­յի է բե­րում». «Փաստ» Սամվել Բաբայանը Արցախում Փաշինյանի համար հակակշի՞ռ է. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն․ Հակոբյան Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը. «Փաստ» Ծայ­րա­հե­ղու­թյու­նից ծայ­րա­հե­ղու­թյուն. «Փաստ» Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար
website by Sargssyan