«Սորոսականների» դիրքերը գնալով ուժեղանում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին: 

Նշանակումից անմիջապես հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այսպիսով վարչապետը նոր «ռևերանս» արեց Սորոսի հիմնադրամին:

Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի, որ ի սկզբանե պետության հումանիտար ոլորտները համակարգող ԿԳՄՍ, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունները, ինչպես նաև իրավական ոլորտի մի մասը՝ արդարադատության նախարարությունը և հատուկ քննչական ծառայությունը նույնպես սորասականների տիրապետության տակ է, ԱԺ-ում էլ քիչ չեն «սորոսական» պատգամավորները: 

Ի դեպ, ինչ վերաբերում է պետական կառույցներում պաշտոններին, ապա տեղեկություններ կան, որ Սորոսի հիմնադրամը, որպես ցանցային կազմակերպություն, ունի իր ներքին հիերարխիան, որը սրբորեն պահպանվում է նաև գերատեսչություններում: 

Օրինակ՝ ըստ տարբեր աղբյուրների, իրականում ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարում է առաջին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որը սորոսական ուղղահայացում շատ ավելի բարձր դիրք ունի Արայիկ Հարությունյանից: 

Կան տեղեկություններ, որ Անափիոսյանն է որոշում նախարարության գործունեության ուղղություններն այն սկզբունքներով, որոնք նախընտրելի են իր հիմնադրամի համար: 

Փորձագետներն արդեն կարծիք են հայտնում, որ պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն, այլ փաստացի Նիկոլ Փաշինյանի տակ դրված դանդաղ գործողության ական են, ինչի արդյունքում զգալիորեն թուլանում են վարչապետի դիրքերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելու Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով Առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ընկերական խաղին «Տրակտոր կբերենք, ճանապարհը կքանդենք»․ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Վերջին հրաժեշտը՝ Գեորգի Կուտոյանին Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվի. սպառողի համար սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան
website by Sargssyan