Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա.«Փաստինֆո»

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք մրցույթին մասնակցելու համար դիմել է երեք քաղաքացի՝ Արման Ոսկանյանը, Նունե Մարտիկյանն ու Վարդան Գրիգորյանը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մրցույթին դիմած քաղաքացիներից մեկի՝ Վարդան Գրիգորյանի դիմումը մերժվել է, իսկ մյուս երկուսինը՝ ընդունվել:

Ուշագրավ է, որ 2019թ.-ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակված Արտյոմ Սմբատյանը չի մասնակցում մրցույթին:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արտյոմ Սմբատյանի կենսագրությունը: Մինչդեռ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կենսագրությունը՝ պատճառաբանելով, թե նրա անձնական գործը չի գտնվում նախարարությունում: Գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշվում է, թե գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը։

«Այսպիսով Արտյոմ Սմբատյանի փաստաթղթերը առողջապահության նախարարությունում չեն գտնվում, հետեւաբար չեն կարող տրամադրվել»,- նշված է պատասխանում։

Ասել է թե՝ Առողջապահության նախարարը գլխավոր քարտուղարի ապօրինի պաշտոնավարման մեղքը, ըստ էության, բարդում է կառավարության ղեկավարի վրա։

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արտյոմ Սմբատյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է և այդ պաշտոնում է նշանակվել նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նիկոլ Փաշինյանին հենց Թորոսյանն է միջնորդել, որպեսզի Սմբատյանին նշանակի գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկ այժմ փորձում է մեղքը բարդել է վարչապետի վրա:

Եվ եթե անգամ ԱՆ-ում աշխատակիցների վերաբերյալ անհատական գործեր չեն կազմվում, ապա Սմբատյանն այսօր եւս շարունակում է պաշտոնավարել որպես գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, հետեւաբար կենսագրությունը թաքցնելու հիմքեր չունենալու դեպքում Վ.Հակոբյանը պարզապես կարող էր վերադասից վերցնել այն։

«Փաստինֆո»-ն առաջիկայում ՀՀ կառավարությունից կփորձի պարզել՝ արդյոք ՀՀ վարչապետը նշանակման պահին տեղյա՞կ եղել է, որ Արտյոմ Սմբատյանը չի համապատասխանում պաշտոնի անձնագրին, թե նրան ևս մոլորեցրել են՝ կոծկելով անհամապատասխանության փաստը:

Կիրակի օրվա երթը կկայանա՞. «Փաստ» Քաղաքացիական գիտակցության սերմանումը պետք է լինի մեր կրթական համակարգի առանցքում. «Փաստ» Պա­հես­տա­յին տար­բե­րակ են ուզում անց­կաց­նե՞լ. «Փաստ» Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Երեխային չեմ հարվածել, երեխան է դիպել իմ մեքենային եւ ընկել. Դավիթ Սանասարյան ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո) Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Եւս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով Այդ ամենը արվել է առանց մեր կարծիքը հաշվի առնելու. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակից Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Առաջին անգամ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջ է անցել գյուղատնտեսությունից.Գործադիրը հաստատեց 2019-ի զեկույցը Ողբերգական վթար Դիլիջանի ոլորաններում.31-ամյա կնոջ դին մեքենայից դուրս են գտել (ֆոտո) Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է զգաց­վում ան­վերջ «հե­ղա­փո­խա­կան» գոր­ծըն­թա­ցից, որը սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին իրա­կան օգուտ­ներ չի տա­լիս
website by Sargssyan