Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում

Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչներն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում, մինչդեռ Երևանի քաղաքապետը քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ մինչև 2020 թվականը Երևանում ժամանակավոր կացարաններ չեն լինելու, սակայն իրենց շենքը այդ նույն կացարաններից մեկն է:

Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն հայտնեց, որ այսօր Կառավարությանը հանձնել է բնակիչների պահանջները։

Նա պնդեց՝ քաղաքում զարդարանքը և ամանորյա խաղալիքները դեռ Տարոն Մարգարյանի ժամանակից մնացածներն են․ «Մենք պահանջում ենք պարոն Փաշինյանից 15 ընտանիքներին հատկացնել գումար և տրամադրել բնակարան։ 700 հազար դոլարը պետք է նպատակային օգտագործվի, իսկ ամանորյա ծախսերն անհիմն են, քաղաքում ամբողջությամբ Տարոնի զարդարանքներն են, այնպես որ տոնածառի, փայլերի ու խաղալիքների վրա գումար չի ծախսվել։ Հավանաբար գումարների մսխում է տեղի ունենում»։

Շենքի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենք ու իրենց երեխաները պայքարել են հեղափոխության համար, սակայն դժգոհ են, որ իրենց հարցին լուծում չի տրվում․ «Պարոն Փածինյան, շենքի բոլոր երեխաները ճանապարհ են փակել՝ առանց ծնողներին ասելու, թե ուր են գնում, որ դուք այդ աթոռին նստեք։ Ձեր աթոռակռիվը թողեք, դուրս եկեք Ձեր առանձնասենյակից, պարոնայք պաշտոնյաներ, նայեք ինչ է կատարվում ձեր շուրջը»։

Բնակիչն ասաց, որ դիմել են պատկան մարմիններին և վարչապետին, արձագանքել են, որ չունեն տարածքներ, բնակարաններ, որ իրենց տեղափոխեն։

Բնակիչներից մեկն էլ պնդեց՝ շենքում երեխաները ապրում են խոնավության, կեղտի և միջատների մեջ, հիվանդ են։

«Ժողովուրդը հավատացել է ձեզ, պարո փաշինյան։ Իմ 13 տարեկան տղան ասում էր՝ մամ, մենք ավելի լավ Հայաստանում ենք ապրելու․․․Եթե մինչև դեկտեմբերի 31-ը չարձագանքեցիք, դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ին հարամ ենք անելու ձեր Նոր տարին»։

Արագածոտնի մարզում 24 տոննա ցորենով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելու Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով Առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել երեխայի սեռը. ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի օրինագիծը Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ընկերական խաղին «Տրակտոր կբերենք, ճանապարհը կքանդենք»․ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Վերջին հրաժեշտը՝ Գեորգի Կուտոյանին Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվի. սպառողի համար սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե
website by Sargssyan