ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը:

Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:

Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի:

ԱԱԾ ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Սամվել Բաբայանը կոչ է անում տղամարդկանց հավաքվել զինկոմիսարիատներում Եղել են հարվածներ նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք. Արմեն Աշոտյան ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան Այսօր իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Նիկոլ Փաշինյան Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով (տեսանյութ) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչը Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով փակվեցին «Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների․ Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել ՀՅԴ Շիրակ ջոկատը մեկնում է առաջնագիծ Քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ կան, այդ թվում երեխաներ Արծրուն Հովհաննիսյանը՝ արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնել ցանկացողներին
website by Sargssyan