20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության նախանշած՝ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ  հանցագործությունների նոր դեպքեր: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008-2019 թթ. ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 20 մլն դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչ է հրամանագրվել 5 անձ, որպես պահակ՝ 2 անձ, որոնք պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տևական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից:

Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20 մլն դրամ գումարներ, որոնք նրանք ստացել և տնօրինել են։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ, և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են. երեխան 9 տարեկան աղջիկ է. խոսնակ +18185464601 հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով ստեղծել խուճապային տրամադրություններ․ ԱԱԾ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում Կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր (լուսանկարներ) «Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով». Զախարովա Ադրբեջանցիները խուճապահար փախչում են (տեսանյութ) Պաշտոնական. Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը Լևոն Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից Սամվել Բաբայանը կոչ է անում տղամարդկանց հավաքվել զինկոմիսարիատներում Եղել են հարվածներ նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք. Արմեն Աշոտյան Այսօր իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Նիկոլ Փաշինյան Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով (տեսանյութ)
website by Sargssyan