Վե­րա­բեր­մուն­քը փոխ­վո՞ւմ է «Լա­զա­րև­յան ակում­բի» նկատ­մամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Երևանում կայացել է «Լազարևյան ակումբի» երրորդ նիստը, որի ժամանակ բավական խիստ տոնայնությամբ ելույթներ են եղել: Ի դեպ, ուշագրավ է, որ նախորդ տարի կայացած նիստին Հայաստանի իշխանություններից ոչ ոք չէր մասնակցում, թեպետ համապատասխան հրավեր եղել է: 

Բանն այն է, որ հետհեղափոխական «թարմ» շրջանում այդ հավաքը գնահատվում էր որպես Ռուսաստանից ուղարկված «դեսանտ», որը նպատակ ունի սատարել Ռոբերտ Քոչարյանին: 

Այս տարի ևս, ինչպես նշեց Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հրավերներ եղել են թե՛ ՀՀ նախագահին, թե՛ ՀՀ վարչապետին, թե՛ պատգամավորներին: 

Իշխանական թևից, սակայն, ներկա էր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ իշխանական ներկայացուցչի մասնակցությունը խոսում է այն մասին, որ իշխանությունները քիչ-քիչ փոխում են իրենց վերաբերմունքն այս ակումբի նկատմամբ: 

Ըստ տեղեկությունների, Կարապետյանը հրավեր չի ունեցել և մասնակցել ու ելույթ է ունեցել սեփական նախաձեռնությամբ, Զատուլինի միջոցով: Ի դեպ, ներկաներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում պատմեց, որ նիստից դուրս գալուց հետո վարչապետի մամուլի քարտուղարը բավականին զայրացած է եղել. ավելին, լսելի են եղել նրա խոսքերը, թե «սրանց դեռ ցույց կտանք»... 

Վարչապետի մամուլի խոսնակը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ ասելով. «Սուտ է: Ես ժպտալով դուրս եմ եկել նիստից: 

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե իր նախաձեռնությամբ է մասնակցել, ապա Վլադիմիր Կարապետյանն ասաց. 

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես ունեմ հրավեր և արձագանքել եմ հրավերին, իմ ելույթում էլ շնորհակալություն եմ հայտնել հրավերի համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կալկաթայից Հայաստան տեղափոխված ճեմարանի սաները և նրանց ուսուցիչներն ինքնամեկուսացված են. Տեր Վահրամ քահանա (ֆոտո) Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ Հունան Պողոսյան Կրակոցներ Երեւանում. մոտ 40 տարեկան տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է Երեւանի բնակարաններից մեկում տարեց կնոջ դի է հայտնաբերվել Ժամանակին պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացումը դուք ցինիզմ էիք անվանում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին Երկրում ստեղծված արտակարգ դրության պատճառով տանը փակված մնալու օրերին ժամանակ ու հնարավորություն եղավ երկար մտորելու շատ հարցերի մասին Յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձը վճարելու անհատական գրաֆիկ. Փաշինյան Արտակարգ դրության օրերին պրոֆեսիոնալ վարորդների մեծ պահանջարկ կա. Նիկոլ Փաշինյան Թոքաբորբով հիվանդին տարել են «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ չեն ընդունել, մինչ տեղափոխել են «Էրեբունի»՝ մահացել է. Factor.am Մեր պատմության մեջ, ցավոք սրտի, հարստության եւ հաջողության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի հետ. Փաշինյան Մեկուսացված են ոստիկանության 16 ծառայողներ, 6 ոստիկան վարակված է կորոնավիրուսով Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի իր հարեւանին. գործը դատարանում է Դանակահարություն Նորք-Մարաշում. 28-ամյա դանակահարողին նույն օրը գտել են. վիրավորն ի վիճակի չէ խոսել Ավագ շաբաթվա արարողությունները եւ պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել. Գարիկ Սարգսյան Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կորոնավիրուսի թեստավորվում անցնում Հայաստանում Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 70 000-ը. Worldometers.info Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք. մարզպետ Մեկ շաբաթում գրանցվել է 77 արտակարգ դեպք. Գրանցվել է 13 մահ ՌԻԱ Նովոստի. Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը
website by Sargssyan