Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր: Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին:

Եղել են հարվածներ նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք. Արմեն Աշոտյան ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան Այսօր իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ Ադրբեջանական հերթական սանձարձակությանը պետք է պատասխանել համախմբվածությամբ, ամուր ոգով և տոկունությամբ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել. Նիկոլ Փաշինյան Զարհուրելի սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 86-ամյա կնոջ՝ բազմաթիվ բռնության հետքերով դին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով (տեսանյութ) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոչը Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով փակվեցին «Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների․ Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել ՀՅԴ Շիրակ ջոկատը մեկնում է առաջնագիծ Քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ կան, այդ թվում երեխաներ Արծրուն Հովհաննիսյանը՝ արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնել ցանկացողներին Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք և զրահատեխնիկա. ՊԲ
website by Sargssyan