Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հորոսկոպի ամենալիրբ ու փչացած կանայք. Գտա՞ք ձեր կնոջն այս ցանկում

Lifestyle

Աստղագուշակները հաճախ են պատմում այս կամ այն կենդանակերպի նշանների համատեղելիության մասին։ Ահա ցուցումներ՝ բոլոր կենդանակերպի նշանների համար։

Խոյ

Խոյ-կանայք միշտ սերն առաջին տեղում են դնում։ Երբ նրանք սիրահարվում են, պատրաստ են նվիրել ամբողջ կյանքն ու ժամանակը։ Այս կանանց մոտ հարաբերությունները միշտ ինտենսիվ են զարգանում։ Սակայն մյուս կողմից՝ հենց Խոյ-կանայք հեշտությամբ կարող են ապրել առանց տղամարդու։ Դե իհարկե, նրանք էլ մսից և արյունից են, և իրենց համար ամենալավն են ուզում, բայց հենց նրանք են գնահատում ազատությունն ու անկախությունը։ Ուղղակի նրանք միշտ ամենալավին են սպասում։ «Պարզապես ինչ-որ մեկը» նրանց համար չէ։ Վիճաբանության մեջ Խոյի խոսքը միշտ վերջինն է։ Բայց այս մարդիկ միշտ պատասխանատվությունն իրենց ուսերին են վերցնում և ինքնուրույն են։
Խոյի հակասությունը նրանում է, որ նա  թույլ չի տա, որ զուգընկերը իշխի իրեն, սակայն քնքուշ նապաստակ էլ նրան պետք չէ։ Նա երբեք չի պարտադրի իր ներկայությունը, սակայն իր հանդեպ կորցրած հետաքրքրությունը կվշտացնի նրան։ Այդ իսկ պատճառով իր հետ հարաբերություների մեջ հաճախ իշխանության բաշխման խնդիրներ են լինում։ Խոյը ոչ միայն սեր է, այլ նաև մարտահրավեր։ Տղամարդը, որը դիմադրում է կանանց ճնշմանը, Խոյերի համար հիանալի զուգընկեր է։ Սակայն կա մի մեծ թուլություն՝ հպարտություն։ Նույնիսկ երբ նրանք գիտակցում են, որ իրավացի չեն, գրողը տարած հպարտությունը թույլ չի տալիս դա ընդունել։ Հենց հպարտությունն է պատճառ դառնում ազդակների, որոնք ժամանանակ առ ժամանակ տիրում են Խոյերին։ Մյուս կողմից էլ, Խոյերը լավատեսներ են, և դա օգնում է նրանց  հաճելի անձնավորություն լինել։
Խոյ-կնոջը կարելի է գայթակղել հաճոյախոսություններով։ Նրանք շատ են սիրում, երբ իրենցով հիանում են։ Խոյերը ուզում են, որ իրենց ոչ միայն սիրեն, այլ նաև հպարտանան նրանցով։ Խոյերը պատրաստ են կրկնակի ջանքեր գործադրել դրա համար։

Պետք է հիշել, որ Խոյ-կանայք շատ խանդոտ են և երբեմն շատերին նրանց հետ հարմար չէ հենց այդ պատճառով։ Ամեն դեպքում, Խոյերին վերահսկել չի կարելի․ նրանց պետք է ուղղակի վստահել։ Բոլոր Խոյերը ձեռնարկատիրական հոգի ունեն, և հաճախ դժվարանում են հրաժարվել կարիերայից հանուն ընտանիքի։ Կենդանակերպի նշանների կանանցից ոչ ոք ունակ չէ այդպես պայքարել հանուն աշխատելու իրավունքի։ Նրանք իսկապես կարծում են, որ սիրած գործով չզբաղվելը մեղք է։ Եթե ձեր ընտրյալը Խոյ-կին է, փառք տվեք Ասռծուն․ դուք գտել եք այն կնոջը, որը կարող է լուծել ցանկացած խնդիր՝ մնալով կրքոտ, հավատարիմ և վստահ։

Երկվորյակներ

Նրանք երբեք հաշվի չեն առնում բարեկամ-հարևանների կարծիքը։ Երկվորյակի մեջ համատեղված են միանգամից մի քանի անձ՝ բոլորը տարբեր։ Լուրջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ շատ բարդ է․ չգիտես, թե ում հետ գործ ունես, նույնիսկ եթե տարիներ շարունակ ճանաչում ես մարդուն։ Սակայն նրանք միշտ պատրաստ են փորձել և ընդլայնել իրենց հորիզոնները։ Միակ բանը, որ կձանձրացնի այս մարդկանց հետ շփվելիս, միապաղաղությունն է։  Նրանք դուր են գալիս բոլորին, և միևնույն ժամանակ երբեք իրենց չեն դավաճանի։

Նրանք կարող են շատ շուտ սիրահարվել և շատ շուտ հիասփափվել։ Այս կնոջը նվաճելու լավագույն ճանապարհը սեփական ինքնությունը ցույց տալն է: Նա պետք է հասկանա, որ հենց դուք եք այդ տղամարդը։

Նրանք գիտեն գումար վաստակելու բոլոր ձևերը, բայց միևնույն ժամանակ կարող են անտարբեր լինել փողի հանդեպ։  Երբեմն նրանց բարդ է հասկանալ, իսկ երբեմն էլ չափազանց պարզ։ Եթե դուք ինչ-որ ծանր իրադարձություն եք ապրել միասին, ապա մոռացեք այն․ Երկվորյակները ունակ են սեփական սխալների վրա սովորելու և ամեն բան կրկին սկսելու։ Այս կանայք կենսուրախ, հաճելի և զվարճալի գործընկերներ են, սակայն պատահում է, որ նրանց ցինիզմն ու սուր լեզուն անտանելի են դառնում։

Մյուս կողմից՝ այս կանայք միշտ իրենց տղամարդու կողքին կլինեն. ինչով էլ որ նա չզբաղվի։ Նրանք ստեղծագործ, հետաքրքրասեր և վառ երևակայություն ունեցող մարդիկ են։ Սիրում են հաճոյախոսություններ և կարծում են, որ սեքսն ու սերը նույնական հասկացություններ են։  Այս կանանց տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցը ցույց տալ նրանց ձեր սերը, կամ որոշ ժամանակով ազատել նրանց կենցաղային ղնդիրներից։

 

Առյուծ

Առյուծ-կանայք, ինչպես և թանկարժեք քարերը, սիրո և հարգանքի կարիք ունեն։ Ցավոք, երբեմն նրանք վախեցնում են տղամարդկանց իրենց խարիզմատիկ պայծառությամբ։ Բացի դրանից, և կանայք, և տղամարդիկ սիրում են շրջապատված լինել բազմաթիվ ընկերներով, այնպես որ չզարմանաք, եթե ձեր ընկերուհին անցյալում շատ տղամարդ-ընկերներ է ունեցել։

Չփորձեք նրան վերահսկել և չափազանց հոգատար լինել։ Եթե դուք տառապում եք թերարժեքության բարդույթով, ապա կարող եք մոռանալ Առյուծ-կնոջ մասին։ Նա կսիրի կրքոտ սիրով և ինտենսիվությամբ միայն նրան, ով ինքն իրեն է սիրում։ Չնայած, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Նրանք շատ սրտաբաց են, բարի և հասկացող, բայց ոչինչ հենց այնպես չեն անում։ Նրանք կարծում են, որ գիտակցված հաճոյախոսություններն ավելի լավ են, քան ուղղակի խոսքերը։ Սակայն, մի ասեք նրան ուղղակի «սիրում եմ», ասեք՝ «շատ եմ սիրում»։ Նրանք եսասեր, սառնասիրտ և ժլատ չեն մարդկային ուշադրության նկատմամբ․ուղղակի նրանք պահանջկոտ են և հավակնոտ։

Առյուծները սիրում են գումար ծախսել զարդերի, կոշիկների և հագուստի վրա։ Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ամաչկոտության և հեզության հետ։ Եթե ցանկանում եք, որ նա ձեզ սիրի, ապա դուք պետք է տաք նրան բոլոր հնարավոր հաճույքները։ Միայն այդպես նա կհասկանա, որ դուք պատրաստ եք դիմակայել դժվարություններին։ Սեքսը նրա համար շատ կարևոր է, այնպես որ պետք է լավ սիրեկան լինեք, և նա, չնայած իր եսասիրությանն ու հպարտությանը, չի կարողանա դիմակայել։ Առյուծ-կանանց համար խանդը ժամանակի անիմաստ կորուստ է, սակայն մյուս կողմից զուգընկերոջ զայրույթը կստիպի կենդանություն տալ հարաբերություններին։ Այնպես որ, կիրառեք այս հնարքը՝ կրքի կայծը բոցավառելու համար։
Ի դեպ, նրանք լավ ճաշակ ունեն և ունակ են իրենց գեղեցկությունն ընդգծելու։ Նա իդեալական է և հրաշալի ամեն հարցում․ դուք միշտ ուրախ ու հպարտ կլինեք նրա կողքին, միասին ապագա պլաններ կծրագրեք, և պատրաստ եղեք սիրել միմյանց ամեն գիշեր։

 

Կշեռք

Եթե փնտրում եք այս կամ այն թեմայով ժամերով խոսացող կին, ապա ընտրեք Կշեռք-կնոջը։ Շփումն ու աջակցությունը նրանց համար ծանր բեռ չէ, այլ հաճելի և արդյունավետ գործ։ Նրանք երջանկության և բալանսի մարդիկ են, նրանք կարծես ներքուստ շողում են և պատրաստ են քննարկել ամեն բան ձեզ հետ։

Հրաշալի ճաշակ ունեն և կարող են հագուստ ընտրել և իրենց, և տղամարդու համար։ Միևնույն ժամանակ կարող են տղամարդու գործն էլ անել՝ չկորցնելով կանացիության զգացողությունը։

Եվ կին, և տղամարդ Կշեռքները շատ  խելացի են։ Եթե ձեզ անհրաժեշտ է տնտեսագետ ֆինանսական հարցերում, ապա դիմեք ձեր Կշեռք-կնոջը։ Նա ուզում է զգալ, որ դուք հաշվի եք առնում իր կարծիքը։ Հետևեք նրան, եթե ուզում եք փոխել աշխատավայրը կամ երկիրը։ Նրանք իրենց շուրջ սիրում են շատ ընկերներ հավաքել, և նրանց կենսուրախության գաղտնիքն այն է, որ ունակ են կառավարել ու տնտեսել սեփական էներգիան։ Նույնիսկ սակավախոսների հետ կարողանում են լեզու գտնել։ Եվ ՝չնայած կարծրատիպերի, հիշեք, որ այս կանայք իշխող են։ Նրանք հարկավոր են եւ զգացմունքները, եւ բանականությունը, եւ շատ հեշտությամբ կշռադատված որոշում են կայացնում։

Կշեռք կանայք հեշտ ու հանգիստ կկիսվեն արդյունավետ դիետայի բաղադրատոմսով։ Հաստատ գիտեն, ինչպես հասցնել իրենց խոսքն առանց վնասելու՝ ճիշտ նշանակետին խփելով։

Գնահատում են գեղեցկությունը, անմեղությունը և անկեղծությունը։ Եթե սա ձեր հետ ոչ մի կապ չունի, ապա հույս մի ունեցեք նրանց հետ ընկերանալ, առավելևս սիրավեպի հույսեր  մի փայփայեք։ Սիրում են հետաձգել ոչ հրատապ գործերը, իսկ հետո լուծել միանգամից։ Երբ շտապում են, որպես կանոն, սխալներ են գործում։ Այդ իսկ պատճառով, զուգընկերը պետք է օգնի նրանց ՝ բարդ խնդիրներից չխուսափելու հարցում։

վի ձեր գլխում և կզբաղեցնի ուղեղի մեծ մասը։ Նա գիտի, ինչ է սերն ու հավատարմությունը։

Աղեղնավոր

Յուրահատուկ են իրենց  անկեղծությամբ։ Միշտ չեն ասելու այն, ինչ ուզում եք լսելսակայն ազնիվ են և ուղղամիտ։ Երբեմն կարող են ոգեշնչել այնքան, որ երջանկությունից կպարեք։  Նրանք չափազանց ազնիվ են, բայց ի՞նչ արած, նրանք տեսնում են աշխարհն այդպիսին , ինչպիսին որ այն կա։ Ատում են սուտը և միշտ զգում են, թե երբ են նրանց խաբում։

Անկախ են։ Հաճախ անկախությունը մենության է բերում։ Նման կանայք հաճախ են նյարդայնանում և կարող են ձեզ գրողի ծոցն ուղարկել՝ ժպիտը դեմքին։ Բարկության պահերին ավելի լավ է չտեսնել նրանց։ Սակայն եթե դուք չափազանց բախտավոր եք և արդեն նրա հետ եք, ուրեմն իմացեք, որ անհրաժեշտ իրավիճակներում լավ ընկեր և համախոհ ունեք։

Առատաձեռն են, դիմացկուն և կարող են օգտակար լինել։ Երբեք չեն մոռանում մտերիմներին, նույնիսկ հեռավորության վրա։  Աղեղնավորները կանանց այն հազվագյուտ տեսակներից են, որոնք նույնիսկ մեծահասակ տարիքում մանկության ընկերներ ունեն։ Սա այն դեպքն է, երբ  կենսուրախ աղջիկները ընկերանում են դեռ դպրոցական տարիքից, այնուհետև վերածվում են գեղեցիկ կանաց և հասկանում, որ ոչինչ չի խանգարում նրանց ընկերներ մնալ։ Մեծահասակ Աղեղնավոր-կանայք էլէգանտ և ինքնավստահ անձնավորություններ են։

Սիրո հարցերում նրանք ավելի ռոմանտիկ են, քան թվում է։ Հնարավոր է, որ ձեր կինը պահում է բոլոր սիրային նամակները կամ հիշում է առաջին ֆիլմը, որը միասին եք դիտել․․․ Սակայն մի սպասեք, որ նա դրա մասին կպատմի բոլորին․ սիրային գաղտնիքները չափազանց անձնական են։ Երբ վերջանա նրա սիրավեպը, ոչ մեկը չի նկատի նրա ներքին ողբը, և կթվա, թե դա ուղղակի սիրային խաղ էր։ Տարիքը Աղեղնավորի համար բացարձակ խոչընդոտ չէ։ Նրանք նույն երիտասարդ աղջիկներն են նույնիսկ մեծ տարիքում։ Հենց դրանով են նրանք գայթակղում տղամարդկանց։ Նրանց հետ երբեք ձանձրալի չի լինի, ունեն հումորի զգացում, և ամեն բան սիրով են անում։  Ոչ մի կին ձեզ չի համբուրի այնպես, ինչպես Աղեղնավորը։ Եվ եթե նրա նետերը խոցեն ձեր սիրտը, ապա ոչ ոք և ոչինչ ձեզ չի փրկի։

Այծեղջյուր

Այս կանայք չեն վախենում ծանր աշխատանքից և ապագան նախապես են ծրագրում։ Նրանք պատրաստ են հասնել իրենց նպատակին ամեն գնով՝ ուժով, համառությամբ, խորամանկությամբ։ Նրանց հնարավոր չէ կոտրել կամ վերացնել՝ նրանք չափազանց համեստ և անձնուրաց են։  Նրանք կարող են «մահացած» ձևանալ, սակայն երբեք չեն «մահանա»։ Սիրում են գնալ առաջ և հաշվել իրենց ձեռքբերումները։ Չափազանց հավակնոտ են և միշտ հիշում են, ինչի համար են այստեղ։ Եթե աշխարհում կա կին, որը պատրաստ է սկսել սեփական գործը առանց մեկ լումայի, դա Այծեղջյուրն է։ Լավագույն խոսքերը նրա համար ոչ թե «Ես քեզ սիրում եմ», այլ «Դու ինձ երբևէ հանդիպած կանացից ամենախելացի և իրավազոր կինն ես»։ Նրանք կարող են ձևանալ, որ գովասանքի և հիացմունքի կարիքը չունեն, սակայն այդպես չէ։

Բայց սյս կանայք գիտեն՝ որպեսզի նրանցով հիանան, ջանքեր են պետք։ Եվ չկա ավելի լավ բան, քան գիտակցել, որ նրան աջակցում են և համարում են, որ ամեն բան ճիշտ է անում։ Պարպերաբար գովելով նրան՝ շուտով կհասկանաք, որ ներքուստ նա փոխվում է։ Դա արտաքնապես չի երևա, սակայն հոգու խորքում նա ուրախությունից  թռչկոտելու է։  Համառություն և հաստատակամություն պահանջող գործերում Այծեղջյուրները  չունեն իրենց հավասարներին։ Եթե ձեզ բախտ է վիճակվել միություն ստեղծել Այծեղջյուրի հետ, ապա համոզված եղեք՝ ամբողջ կյանքն իրար հետ անցկացնելու ավելի լավ զուգընկեր գոյություն չունի։

Ջրհոս

Թեթևամիտ թվացող այս կանայք իրականում սիրահարվում են և հավատարիմ են մնում ընդմիշտ։ Սակայն հիշեք, որ այս մարդիկ առաջին հերթին գնահատում են ազատությունը։ Եվ եթե դուք որոշել եք բանտարկել նրանց կենցաղային ամենօրյա ձանձրույթով, համոզված եղեք՝ այս փորձարկումը կձախողվի։ Ջրհոսները պետք է նորանոր հորիզոններ բացահայտելու ազտություն ունենան, քանի որ Ջրհոսը ապագայի նշան է, բացահայտումների և հանճարեղության նշան: Հենց այս կենդանակերպի նշան ներքո է ծնվել աշխարհը փոխաց մարդկանց մեծամասնությունը․ Գալիլեյ, Թոմաս Էդիսոն, Չարլզ Դարվին, Ավրաամ Լինքոլն, Ֆրենսիս Բեկոն․․․Ցուցակն անվերջ է։ Եթե զրկեք նրանց ազատությունից, նրանք ողղակի կմարեն։ Իսկ դուք կհիասթափվեք։

Ջրհոսներն ազնիվ են և միշտ կասեն ճշմարտությունը՝ որքան էլ դաժան այն լինի։ Եվ եթե ուզում եք ձեր կողքին տեսնել խելահեղ կրքոտ և խանդավառ մեկին, ընտրեք Ջրհոսին։

Ձկներ

Ձկները Կանայք են հարյուր տոկոսով։ Նրանք գնահատում են, երբ տղամարդն իրենց պաշտպանվածության զգացողություն է տալիս, և միշտ փայփայում են իրենց սիրած էակին։ Այս հարցում ոչ մի կենդանակերպի նշան չի կարող համեմատվել Ձկների կանացիության  հետ։ Նրանք սիրով են ընդունում իրենց տղամարդու քնքշանքն ու հոգատարությունը և ավելի շատ սիրում են, երբ իրենց ասում են, եւ ասում, որ նրանք գեղեցիկ են և կանացի։

Ձկները կարող են ողջ օրն անցկացնել ձեզ հետ, կամ ժամեր շարունակ նստել սեղանի շուրջ և զրուցել տարբեր թեմաներով, և որքան ժամանակ էլ որ դուք ծանոթ լինեք, նա միշտ հնարավորություն կտա ձեզ վայելելու իր հետ անցկացրած ժամանակը այնպես, կարծես դուք վաղեմի դպրոցական ընկերներ եք։

Նրանք սիրող մարդիկ են, և միշտ պատրաստ են զարմացնել իրենց տղամարդուն։ Ձկները գիտեն՝ երբ և որտեղ է պետք հագնել նուրբ ժանյակներով ճերմակ զգեստ, իսկ երբ՝ օրիգինալ որևիցե բան․․․

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal