Այնթապում շմոլ գազից ընտանիք է թունավորվել
ՀասարակությունԴեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնցից երկուսը` անչափահաս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչը խափանվելու հետեւանքով:
Նախապատրաստվում են նյութեր: