Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


35-ամյա տղամարդը, կալանքից գրավով ազատվելով, կրկին հափշտակություններ է կատարել

Society

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից կատարված մարդու առեւանգման եւ մի շարք հափշտակությունների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից։

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., դեռեւս 2018թ. մայիսին գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, «ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է Երեւանի 30 - ամյա բնակչուհու հետ:  35-ամյա տղամարդը,վերջինիս վստահեցնելով, որ կօգնի իր պարտապանից գումարն ստանալու հարցում, ձեռք է բերել նրա վստահությունը եւ նրա օգնությամբ վճարելով որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի գումարը՝ ազատվել կալանքից:  Այնուհետեւ՝ 2018թ. օգոստոսին, ուրիշի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Վրաստանի Հանրապետությունից ավտոմեքենա ներմուծելու պատրվակով՝ 30-ամյա կնոջից մաս-մաս ստացել է խոշոր չափերի գումար եւ առանց որեւէ ավտոմեքենա ներմուծելու՝ յուրացրել այն: Բացի այդ, նույն թվականի սեպտեմբերին վերը նշված բնակչուհու ականջօղը կրկնօրինակելու եւ վերադարձնելու պատրվակով 35-ամյա տղամարդը վերցրել է ականջօղը եւ խարդախությամբ հափշտակել այն: Քննությամբ պարզվել է նաեւ, որ 35-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, Լենինգրադյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքում հանդիպել է 30-ամյա կնոջ պարտապանին՝ Երեւանի՝ 1984թ. ծնված բնակչին,  եւ պարտքը վերադարձնելու ժամկետի մասին խոսելու պատրվակով նստեցրել նրան ընկերոջ վարած «Վազ 21 014» մակնիշի ավտոմեքենան:  Երթեւեկության ընթացքում 35-ամյա տղամարդն ու ընկերը ձեռքերով հարվածել են Երեւանի բնակչի մարմնի տարբեր մասերին, հայհոյել, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու հնարավորությունից՝ տեղափոխել են Դավթաշեն գյուղին հարակից նորակառույց ճանապարհ, որտեղ սպանության սպառնալիքներով պահանջել են պարտքով վերցրած գումարի մի մասը, որը վերջինս իր մտերիմների միջոցով փոխանցել է 35-ամյա տղամարդու կողմից մատնանշված հաշվեհամարին: Նույն օրը Երեւանում գտնվող բանկոմատներից մեկի միջոցով գումարը կանխիկացնելուց հետո նրան թույլ են տվել հեռանալ:  Այնուհետեւ ստանալով 30-ամյա կնոջ համաձայնությունը՝ վերջինիս պարտապաններից՝ վերը նշված 35-ամյա տղամարդուց եւ Երեւանի մեկ այլ բնակչից, վերցրել է խոշոր եւ զգալի չափերով գումար եւ յուրացրել: Բացի այդ, 2019թ. մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 35-ամյա տղամարդը, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտվելով տաքսի ծառայություն մատուցող վարորդների անուշադրությունից, նրանց ավտոմեքենաների սրահներից հափշտակել է վերջիններիս բջջային հեռախոսները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ եւ 7-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal