Ոստիկանության բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել
ՀասարակությունԴեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է «սփայս» կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։