Երեւանի ամանորյա տոնածառը ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամենաբարձր տոնածառների եռյակում է
Հասարակություն«ТурСтат» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում 2020թ․ Նոր տարվա ամենաբարձր գլխավոր տոնածառների վարկանիշը։
Հայաստանի գլխավոր տոնածառը Երեւանում՝ 37 մ բարձրությամբ (գագաթի հետ միասին), զբաղեցրել է երկրորդ տեղը։ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամենաբարձր տոնածառների առաջին տասնյակում են Աշխաբադի (40 մ), Երեւանի (37 մ), Տաշքենդի (36 մ), Բաքվի (34 մ), Մինսկի (30 մ), Դուշանբեի (29 մ), Մոսկվայի (27 մ), Բիշքեկի (27 մ), Աստանայի (25 մ) եւ Քիշնեւի (20 մ) տոնածառները։ Վարկանիշը կազմված է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառների բարձրության հետազոտության արդյունքներով։
Ռուսաստանի 27 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառը, որ տեղադրվել է Մոսկվայում Կրեմլի Սոբորնայա հրապարակում, միակ բնական եղեւնին է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում։