Ջերմաստիճանը 10 աստիճանով կբարձրանա․ Սուրենյան
ՀասարակությունՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ»։