ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ. Զանգեզուրը ժամանակավորապես հռչակվել է անկախ պետություն
ՀասարակությունՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:
1918- հայ-վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:
1920– Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարծքը Ադրբեջանին տալու պահանջը, և որոշվել է Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն «Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է Սյունիքի սպարապետ։
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:
1997 - վախճանվել է ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կոնտին:
ԱՇԽԱՐՀ
800 -Կարլ Մեծը թագադրվել է որպես Հռոմի «Արևելքի կայսր»:
1642– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։
1759 -Սանկտ Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունը առաջին անգամ ստացել է պինդ սնդիկ:
1878 -ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն: 1917 -Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1925-վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը: 1938 -ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:
1946 -ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը:
1977 –վախճանվել է անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ Չարլի Չապլինը:
1979–խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան, սկսվել է Աֆղանական պատերազմը։
1989 -գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկուն:
1990- առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։
1991– ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։
2010 -հյուսիսային կիսագնդում ԱՄՆից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:
2016 - Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը վթարվել է Սոչիի մոտ և ընկել Սև ծով, զոհվել է 92 մարդ։