Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


2019 թվա­կա­նի ար­դյունք­նե­րը նա­խան­շում են 2020 թվա­կա­նի մի­տում­նե­րը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշված օրեր հետո ոտք ենք դնելու նոր տարի: 2019 թվականը բուռն զարգացումներով լի տարի էր, և հարկ է հասկանալ՝ ինչ արդյունքներ ունենք տարբեր ուղղություններով, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե արդեն ինչ միտումներ են նախանշվում 2020 թվականին սպասվող զարգացումների համար:

Դատական համակարգում տեղի ունեցած գործընթացների մասին

2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմն իշխանություն ստացան ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: 

Եվ նոր իշխանություններն առաջ ընթացան այն մոտեցմամբ, թե իրենք, ստանալով ժողովրդի մեծամասնության քվեն, իրավունք ունեն ոտնահարել դատական իշխանության անկախության սկզբունքը, քանի որ դատարանների ինքնուրույն որոշումները շատ հաճախ չէին բխում իրենց շահերից:

Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Փաշինյանի հորդորով մի խումբ քաղաքացիներ արգելափակեցին դատարանների շենքերը և թույլ չտվեցին դատավորներին ներկայանալ աշխատանքի: 

Այս դեպքից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում սպասվող վեթթինգի մասին: 

Սակայն այսքանով դատական համակարգի հետ կապված հարցը չփակվեց: 

Պարզվեց, որ իշխանությունների համար լուրջ պրոբլեմներ է ստեղծում Սահմանադրական դատարանը, որը Սահմանադրության գերակայությունը ապահովող արդարադատության բարձրագույն մարմինն է: 

Փաշինյանի իշխանությանն անհանգստացրեց այն հանգամանքը, որ արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: 

Ուստի Փաշինյանը խնդիր դրեց վերակազմավորել ՍԴ-ն և փոխել այս կառույցի անդամներին, բայց քանի որ ՍԴ անդամները հրաժարվեցին ենթարկվել իշխանությունների կամքին, բիրտ ճնշումներ սկսվեցին նրանց և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ սկսած լրատվամիջոցներով նրանց անվանարկումից մինչև քրեական գործերի հարուցում: 

Բայց այսպիսի քայլերը ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային կառույցների կողմից կոշտ արձագանք ստացան, որից հետո իշխանությունները հակվեցին ՍԴ դատավորներին պատվավոր թոշակի ուղարկելու մտքին, երբ թոշակի գնալուց հետո էլ նրանց աշխատավարձը պահպանվի: 

Ստացվում է, որ իշխանությունը փորձում է նրանց կաշառել անաշխատ կայուն եկամուտ ստանալու հեռանկարով: Սակայն սա նաև պատվի և մասնագիտական հեղինակության հարց է, և դժվար թե դատավորները համաձայնեն իշխանությունների առաջարկին: 

Ուստի իշխանություններին մնում է ՍԴ-ն վերակազմավորելու միայն մեկ տարբերակ, և դա պետք է կատարվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, բայց դեռ հարցական է, թե հաջորդ տարի իշխանությունների կողմից առաջ քաշվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ հասարակությունը ցանկություն ունի տեսնել այնպիսի դատական համակարգ, որը ոչ թե գտնվում է օրվա իշխանություններից կախյալ և կամակատար վիճակում, այլ անկախ ու իրական արդարադատություն իրականացնողի:

Երկրում հաստատված ատելության մթնոլորտի մասին

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց նպատակն է երկրում սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելը, սակայն իրենց գործողությունները հակասեցին այդ հայտարարությանը: 

Իշխանությունների թեթև ձեռքով հասարակության ներսում ջրբաժան անցկացվեց, հանրությունը բաժանվեց սևերի և սպիտակների, ավելացավ թշնամանքի դոզան, որը Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ թեժացնում էր՝ կրակի վրա յուղ լցնելով:

Այն անձինք և քաղաքական ուժերը, որոնք չեն կիսում Փաշինյանի մոտեցումները և քննադատում են, հայտնվեցին իշխանությունների թիրախում: 

Դրանով է պայմանավորված, որ իշխանական ֆեյքերի բանակը սոցցանցերում վիրավորանքներ է տեղում այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել են քննադատել իշխանություններին: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը իր քննադատներին ներկայացնում է որպես ռևանշիստներ ու դավադիրներ, որոնք արգելափակում են երկրի զարգացումը, և նրանց մեղադրում կոռուպցիայի և բոլոր հնարավոր մեղքերի մեջ:

Այսպիսի ատելության մթնոլորտի ձևավորման պայմաններում թշնամանքը, վիրավորանքները և բռնություն կիրառելը դառնում են սովորական երևույթներ, և շատ հանարավոր է, որ իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ դրանք դրսևորվեն արդեն իշխանական ներկայացուցիչների հասցեին: 

Եվ քանի որ ոչինչ չի արվում ատելության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ, ուստի կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարի ականատես կլինենք հասարակության ներսում թշնամանքի նոր, առավել սուր դրսևորումների:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը

Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերի ու վտանգների հետ կապված, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, սակայն իշխանությունները ժամանակ առ ժամանակ փորձում են թուլացնել հանրության շրջանում առկա դիմադրությունը և հնարավորություն ստեղծել, որպեսզի հանքը շահագործվի:

Անցնող տարվա ամռան վերջին և աշնանը Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձավ հանրային քննարկման առարկա, Երևանում, Ջերմուկում ու շրջակա համայնքներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: 

Դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանն անձամբ այցելեց Ջերմուկ և շրջակա բնակավայրեր, փորձեց բնակիչներին համոզել, որ հանքի շահագործումը լիովին անվտանգ է: 

Բայց տեսնելով, որ քաղաքացիների մոտեցումների մեջ փոփոխություններ չեն նկատվում, վարչապետը ստիպված էր Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակել:

Սակայն խնդրի հանգուցալուծման ձգձգումը և հանքի շահագործման հնարավոր կասեցումը անհանգստացնում է կառավարությանը, քանի որ հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ կառավարությանը և փոխհատուցում պահանջել: 

Այդ իրադարձությունը կազդի նաև Հայաստանի վարկանիշի վրա՝ ներդրումների ներգրավման և միջազգային կառույցներից վարկեր ստանալու հարցում, իսկ դա իր հերթին ազդեցություն է ունենալու իշխանությունների և առաջին հերթին Փաշինյանի վարկանիշի վրա:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանը Ամուլսարի հանքի ճանապարհը փակած ակտիվիստներին մերթընդմերթ ճանապարհը բացելու կոչեր է անում, սակայն ակտիվիստները և Ջերմուկի բնակիչները իրենց մոտեցումների հարցում մնում են անդրդվելի, որի մասին է վկայում նաև օրերս Ջերմուկում Ամուլսարի հարցով տեղի ունեցած քննարկումը: Այնպես որ հանրային տրամադրություններից տեսանելի է դառնում, որ հաջորդ տարի իշխանությունները դժվար թե կարողանան հասնել նրան, որ բնակիչները փոխեն իրենց մոտեցումները:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը և սորոսականների ակտիվացումը

2019 թվականին հանրության ուշադրության կենտրոնում էր Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը: Ամբողջությամբ տեսանելի էր, որ իշխանությունները մտադիր են հասնել կոնվենցիայի վավերացմանը: 

Պատահական չէր, որ այս կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու մասին տեղեկատվությունը դաշտ նետելու հետ մեկտեղ ակտիվացան, այսպես կոչված, սորոսական պատգամավորները և իշխանության այլ ներկայացուցիչներ, որոնք սկսեցին ակտիվորեն լոբբինգ անել կոնվենցիան, թե իբր այն որևէ վտանգավոր և հանրության շահերին հակասող դրույթ չի պարունակում:

Իսկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ միայն կոնվենցիայի վավերացման քարոզչության համար 600 հազար եվրո գումար է հատկացվել:

Քանի որ Ստամբուլ յան կոնվենցիան ազգային և ընտանեկան արժեքների դեմ ուղղված դրույթներ է պարունակում, դրա հնարավոր վավերացման թեման չէր կարող հանրային լայն արձագանք չունենալ, հասարակության գերակշռող մեծամասնությունը ցույց տվեց, որ դեմ է, որ այդ հարցը ներառվի ԱԺ օրակարգ: Ստամբուլ յան կոնվենցիայի հնարավոր վավերացման դեմ սկսվեց ստորագրահավաք, տեղի ունեցան մի շարք ակցիաներ:

Հանրային ճնշման արդյունքում իշխանությունները ստիպված եղան նահանջել, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե 2019 թվականի ընթացքում չեն նախատեսում այդ հարցն ԱԺում քննարկման դնել: 

Սակայն շատ շուտով պարզվեց, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը շատ արագ ԱԺ-ում քննարկման դնել և առանց ավելորդ աղմուկի վավերացնել այն: 

Այնուամենայնիվ, իշխանությունները հաշվի չեն առել, որ հաջորդ տարվա ընթացքում այս կոենվենցիայի վավերացումը կարող է շատ լուրջ ռեզոնանս առաջացնել, որի արդյունքում Փաշինյանը և իր թիմակիցները կարող են կորցնել դեռևս փոքր-ինչ պահանվող հանրային աջակցությունը:

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումների մասին

2019 թվականը ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումների տարի էր: Եվ տարվա ընթացքում ընդդիմության գործունեությունը երևաց թե՛ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի աշխատանքով, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ակտիվությամբ: 

ԱԺ-ում ընդդիմության հիմնական դերակատարությունն իր ուսերին վերցրեց ԲՀԿ-ն, քանի որ «Լուսավոր Հայաստանը» ավելի շատ հանդես եկավ «չեզոք» ընդդիմության դիրքերից և շատ հաճախ իշխանություններին հաճոյանալու համար թիրախավորում էր մյուս ընդդիմադիր ուժերին:

Ակտիվ պրոցեսներ ընթացան նաև արտախորհրդարանական ընդդիմության դաշտում: 

Թերևս շատ հաճախ երևաց, որ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն ու նախաձեռնությունները իրենց քննադատություններով և ատիվությամբ հանրության ուշադրությունն են հրավիրում իշխանությունների բացթողումների և թերացումների վրա: 

Բայց իշխանությունը առկա քննադատությունների հետ հաշվի նստելու փոխարեն անհանդուրժողական կեցվածք որդեգրեց այս ընդդիմադիր ուժերի նկատմամբ և փորձեց տարբեր կերպերով ճնշել նրանց գործունեությունը:

Ելնելով այսօր հանրության շրջանում իշխող տրամադրություններից՝ կարելի է կանխատեսել, որ հաջորդ տարի ընդդիմության դերակատարությունը երկրի ներքաղաքական կյանքում ավելի է մեծանալու: 

Ուշագրավ է, որ դեռևս գոյություն չունի մեկ ընդդիմադիր բևեռ, և ընդդիմադիր դաշտը ներկայումս ավելի շատ խճանկարային բնույթ է կրում, երբ տարբեր ուժեր գործում են տարանջատ, սակայն չի բացառվում, որ հետագայում նրանք համագործակցության տարբեր եզրեր գտնեն: Այնպես որ, ենթադրելի է, որ իշխանություններն ավելի ուժեղ են զգալու ընդդիմության շունչը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին