Գոնե այնպիսին լինենք միմյանց նկատմամբ, ինչպես հունվարի 1-ին ենք.կհանդիպենք տոներից հետո. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
2019 թվականը մեկ բառով կարելի է բնորոշել հակասությունների տարի: Տարի, երբ առատ էին խոստումները, խոսքը, երկակի ստանդարտները, հիասթափությունները, դժգոհությունները: Բայց և տարի, որի ընթացքում եղել են նաև որոշակի ձեռքբերումներ, որոնք անտեսելը պարզապես անթույլատրելի է:
Սակայն այս ամենի հետ ամենամտահոգիչը անցնող տարում եղել է ներհասարակական թշնամանքի, չարության, հայհոյանքի ու վիրավորանքի չափաբաժնի անհամեմատ մեծացումը:
Այս մտահոգության մասին բարձրաձայնել ենք ողջ տարվա ընթացքում, գրեթե յուրաքանչյուր համարում: Չենք հոգնում կրկնել՝ այս ամենը դեպի անդունդ տանող ճանապարհ է, պառակտումը պատմականորեն որևէ ազգի ու ժողովրդի հաջողություն չի բերել: Առջևում տոներ են, ամենասիրված, ամենաընտանեկան, ամենահարազատական երկու տոները՝ Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Սիրով շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ ողջ հայության տոները: Պարզապես ցանկանում ենք, որ ապրենք խաղաղ, անփորձանք, առանց դավադրությունների ու դավադրապաշտականության, առանց չարության ու հայհոյանքի, առանց քինախնդրության ու վրեժխնդրության:
Պարզապես ցանկանում ենք, որ բոլորս միմյանց նկատմամբ ամեն օր լինենք գոնե այնպիսին, ինչպիսին լինում ենք հունվարի 1-ին:
Կհանդիպենք: Կհանդիպենք տոներից հետո...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում