Պաշտպանության նախարարը դիտարկել է զորակոչի ընթացքը
PoliticsՁմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն։ Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, այցելել հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքին, լսել նրանց առաջարկները:
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։