ԵՊՀ ուսխորհրդի նախագահին բերման ենթարկվելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն
ՀասարակությունԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով։