Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել
ՀասարակությունՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Մխիթարյանի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Մութաֆյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ազատ է արձակվել նաև մյուս աջակիցը՝ Սարգիս Օհանջանյանը։ Նշենք, որ փաստաբան Արամ Վարդեւանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել էր։ Օհանջանյանին դիմավորելու էր գնացել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, Սարգիս Օհանջանյանի մանկահասակ որդին, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել էին այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո: Նարեկ Մութաֆյանն առայժմ գտնվում է կալանքի տակ։
Նշենք, որ նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան։