Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀասարակությունԴեկտեմբերի 25-ին ժամը 11:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 18-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել Էդվարդ Հ.-ի (ծնված 1955 թ.) դին: