«Սրանք ոչ թե հրավիրատոմսեր են, այլ տոմսեր, որոնք ես եմ գնել՝ սեփական միջոցներով»
ՀասարակությունԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության իր գործընկերներին նվիրեց դեկտեմբերի 31-ին կայանալիք ներկայացման տոմսեր: Արայիկ Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ թատրոններ տոնական օրերին աշխատելու են: «Սրանք ոչ թե հրավիրատոմսեր են, այլ տոմսեր, որոնք ես եմ գնել՝ սեփական միջոցներով»,- ասաց նախարարը:
Նա նախարարներին նվիրեց «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսը: Այն բեմադրվելու է Սունդուկյանի անվան թատրոնում: