Վարչապետն ասաց՝ ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի․ ցուցարարները նոր տեղեկությունների են սպասում
ՀասարակությունՎարչապետի հետ հանդիպումից հետո զոհված զինծառայողների հարազատները իջան կառավարության շենքի բակ, որտեղ նրանց էին սպասում ցուցարարները։ Զոհվածներից մեկի պապը հայտարարեց, որ վարչապետը լսել է իրենց պահանջը և խոստացել, որ ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի։
«Փաշինյանը կիջնի, լրացուցիչ տեղեկություններ կտա, նոր կցվրվեք»,-ասաց վարչապետի հետ հանդիպումից իջած զինվորների հարազատներից մեկը։
Ներկաները վանկարկում էին, թե սուտ է և իրենք չեն հավատում, բոլորն էլ նույն բանն են ասում, ինչին ի պատասխան՝ ցուցարներից մեկն ասաց, որ, եթե վարչապետը դուրս չեկավ հանդիպման, ապա իրենք կփակեն ճանապարհները, հիվանդանոցները, հանգստյան գոտիները։
Այս պահին ցուցարարները սպասում են նոր տեղեկությունների։