Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՀասարակությունԴեկտեմբերի 23–ին, ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շնող համայնքի հանդամասերից մեկում ապօրինի ծառահատումներ են կատարվում։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում բաժին հրավիրեց մի քաղաքացու։
Նա հայտնեց, որ անտառապահի բանավոր թույլտվությամբ հանդամասի հարակից անտառից ինքն է բենզասղոցով ծառերը կտրել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։