Նիկոլն առաջվանը չէ
ՀասարակությունԻշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը մի առիթով ուղիղ եթեր մտավ ու կոչ արեց բոյկոտել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան Սիթի առևտրային ցանցը և գնումներ չանել այնտեղից: Փաշինյանի կոչը լուրջ արձագանք ստացավ ու հզորագույն այս ցանցը գրեթե պարապուրդի էր մատնված, այն ժամանակ վարչապետի ամեն խոսք ստանում էր կոնկրետ հետևանք ու հասարակության մեծագույն մասը հետևում էր դրան:
Անցել է մեկ տարուց քիչ ավել՝ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինն արդեն որերորդ անգամն է, չգիտես թե ինչու, կոչ են անում Նոր տարվա սեղաններին խոզի բուդ չդնել, աղցան չպատրաստել, այնինչ մայրաքաղաքում ու մարզերում, ժողովրդական լեզվով ասած, գռալով վաճառվում է խոզի բուդ, ավելին՝ Գումի շուկայի հատվածում երեկ մեզ հանդիպած մսավաճառներից մեկի հետ, ով մեզ հավաստիացրեց, որ երեք օրում վաճառել է ոչ միայն տեղական և ռուսական խոզի ազդրի ողջ պաշարը, այլև շատ են հարցնում Վրաստանից բերված խոզի գոճիներ:
Մեր հարցին, թե բա վարչապետն ասել է մի գնեք, մսավաճառը զայրացած արձագանքեց. ՙ«երկու կոպեկ փող ենք տանում տուն, հիմա էլ սրան են ուզում վայիս լինել, կարող է ի հատ էլ ասի մենք մահմեդական ենք ու խոզ չի կարելի մեզ, տանում են մարդիկ ու շատ էլ լավ տանում են»:
Ընդհանրապես՝ տպավորություն է, որ Խոզի բուդը դարձավ Վարչապետի իրական վարկանիշի յուրահատուկ լակմուսի թուղթ, վարկանիշն անկում է ապրում ու դա երևաց դեռևս դատարանները շրջափակելու կոչի ժամանակ: