Ի՞նչ պետք է լինի ամանորյա սեղանին 2020 թվականին․ խորհուրդներ
Հասարակություն2020 թվականը սպիտակ մետաղյա Առնետի տարի է։ Առնետը քմահաճ չէ ուտելիքի նկատմամբ, սիրում է հատկապես քաղցրավենիք և պանիր։
Տարվա խորհրդանիշը քմահաճ չէ ուտելիքի հանդեպ, բայց սիրում է բազմազանություն։
Այդ պատճառով տոնական ճաշացանկում թող լինի միս, ձուկ, ընդեղեն, բանջարեղեն, մրգեր, քաղցրավենիքի տարբեր տեսակներ և ամենակարևորը՝ պանիր, ցանկալի է մի քանի տեսակի։
Խմիչքներից շամպայն, սպիտակ կամ կարմիր չոր գինի։ Կան նաև անցանկալի ուտեստներ և հյութեր։
Առնետն այնքան էլ չի սիրում ալկոհոլային թունդ խմիչքներ։ Այնպես որ 2020 թվականը դիմավորելիս արժե հրաժարվել օղուց, կոնյակից, վիսկիից։ Մնացած բոլոր ուտելիքների և հյութերի պարագայում Առնետը շատ ուրախ կլինի դրանք տեսնել ձեր սեղանին։
Հատկապես տնային տնտեսուհիները պետք է ուշադրություն դարձնեն աղանդերին։ Սեղանին պետք է լինեն կոնֆետներ, թխվածքներ, տորթեր, պաղպաղակ և այլն։ Սպիտակ սփռոցը, զարդարված արծաթյա փաթիլներով, հրաշալի տարբերակ է Առնետի տարին դիմավորելու համար։
Բացի սփռոցը, սեղանը պետք է զարդարել սև, ոսկեգույն և արծաթագույն երանգներով սպասքով։
Մոմերի դեպքում ընտրեք սպիտակ կամ դեղին գույները, քանի որ, ըստ տարբեր վարկածների, դրանք կգրավեն ոչ միայն այս տարվա տիրակալի՝ Առնետի ուշադրությունը, այլ նաև հաջողություն կբերեն ձեր ընտանիքին։
Սեղանին անպայման պետք է դնել, ասենք, տարվա տիրակալին խորհրդանշող քանդակ: