Սարալանջի հին ճանապարհին բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են Opel մակնիշի և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին առաջինն օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները:
Փաստի առթիվ նյութեր են նաապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: