Երեւանում շենքերի փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են. 2020-ին ես 100-ը կփոխվի
ՀասարակությունԱվարտվել է վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը. Երեւանի 10-ը վարչական շրջաններում 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երեւանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա:
Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը Երեւանի քաղաքապետարանը 2020-ին նախատեսում է եւս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020թ. բյուջեով: