Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին ամենավատ սցենարը Ադրբեջանի կողմից ակտիվացումը կլինի․ Վովա Վարդանով

Իրաքում ամերիկյան ռազմակայաններին հասցված Իրանի հարվածը շատ զգուշավոր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Առաջին հետախուզադիվերսիոն» ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը։

«Շատ հետաքրքիր հարված հասցրին։ Սիմվոլիզմ, մաքուր սիմվոլիզմ․․․բացահայտ ամերիկյան հենակայաններին, բայց ընտրեցին այն ժամերը, երբ ամերիկացիները գնում են իրենց բնակարաններ՝ հանգստանալու։ Մնում են սպասարկող Իրաքի քաղաքացիները կամ զինծառայողները, անվտանգության աշխատողները, տեխնիկները, հնարավոր է նաև վարձկաններ լինեին։ Այդ ժամն է ընտրվել, որ Իրանը իր դեմքը չկորցնի, բայց միաժամանակ ամերիկացիները հարվածը ստանան ինչպես խոստացվել էր։ Հետո էլ ամերիկացիները մարդկային կորուստներ անձամբ չունենալով ակտիվ գործողություններից հրաժարվեն։ Շատ զգուշավոր հարված է եղել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ պատահական չէ նաև, որ Էրբիլի ռազմաբազային է հարված հասցվել․ «Իրաքում ԱՄՆ-ի իրական դաշնակիցը քրդերն են։ Էրբիլի տարածքում խփելով, ինչ-որ տեղ, նաև քրդերին զգուշացրեցին, որ ձեր դաշնակցային հարաբերությունները վերանայեք, մի՛ մոռացեք, որ մենք ձեզ էլ նույն կերպ կարող ենք խփել, դուք ավելի մոտիկ թիրախ եք»։

Վարդանովը չի բացառում, որ ԱՄՆ-ն կգնա ռազմական գործողությունների, և Իրանին ճնշելու համար հնարավոր 6 ուղղություն է նշում։

Նրա համոզմամբ՝ ամենավատ սցենարը Հայաստանի համար այդ աղմուկի տակ Ադրբեջանի կողմից ակտիվացումը կլինի։ Բացի այդ, Վարդանովի խոսքով, եթե Հայաստանի սահմանի հարևանությամբ լարված իրավիճակներ ստեղծվեն, կարող են վրիպումներ լինել, երբ հրթիռը մի քանի հարյուր կիլոմետր շեղվում է և այլ տեղ ընկնում, կարող է հրետանիի ուրիշ հաշվարկներ լինեն և հարվածեն Հայաստանի տարածքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում. գիշերային ձյուն Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար Կրակոցներ Էրեբունի պլազայում (լուսանկարներ) Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան ՈՒՂԻՂ․ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ Եթե պարզվի, որ մարդկանց համար մեր առաջարկը ընդունելի չէ, ապա սպանդանոցների պահանջը կգործի այսօրվանից. Փաշինյան
website by Sargssyan