Կյանքից հեռացել է Ռուբեն Տերտերյանը

Կյանքից հեռացել է անվանի երաժշտագետ Ռուբեն Ավետի Տերտերյանը։ Ռուբեն Տերտերյանը հեղինակ է մենագրությունների, 150-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում՝ Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով): Հեղինակ է նաև 30-ից ավելի ռադիո և հեռուստահաղորդումների:

1982-1994թթ. և 2011-2014 թթ. Ռուբեն Տերտերյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 2011-2014 թթ. եղել է ԵՊԿ պրոռեկտոր:

1983-1985 թթ. Ռուբեն Տերտերյանը եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու, 1985-1988 թթ. վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թթ.՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոոպերատիվի տնօրենի պաշտոնը: 1995-2000 թթ. Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թթ. դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008 թթ. եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թթ.՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թթ.՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։

Ռուբեն Տերտերյանը անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին էր։

ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել
website by Sargssyan