«Շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ». Մնացական Բիչախչյանը զգուշացնում է
ԲլոգԱյսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։
Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։
Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով»։