Հրդեհ Վանաձորի ուսանողական հանրակացարանում․ շենքի բնակիչներին տարհանել են
ՀասարակությունՎանաձորում այսօր՝ հունվարի 10-ին, հրդեհ է բռնկվել ուսանողական հանրակացարանում։
ԱԻՆ լրատվաական ծառայությունից հայտնում են, որ Ժամը 17:40-ի «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով: