2019թ. ԶՈւ–ում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային
Общество2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով։ Այս մասին այսօր՝ հունվարի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա մասնավորապես գրել է.
49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
Մասնավորապես՝
Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
• 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
• 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 1-ը՝ հիվանդությունից,
• 4-ը՝ սպանության հետևանքով,
• 2-ը դժբախտ պատահարից,
• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
• 14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
• 12-ը՝ հիվանդությունից,
• 3- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու:
Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 25-անձ:
2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 38 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.
• 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 3-ը՝ հիվանդությունից,
• 1-ը՝ ականի պայթյունից,
• 1-ը՝ սպանության հետևանքով,
• 3-ը դժբախտ պատահարից,
• 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
• 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
• 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:
Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերի պատճառներ են հանդիսացել՝
• 11-ի դեպքում՝ ծառայության հետ չկապված ավտովթարները,
• 10-ի դեպքում՝ հիվանդությունները,
• 4-ի՝ դեպքում դժբախտ պատահարները:
Համեմատական դիտարկումը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:
Հատկանշական է, որ 2018թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018թ.՝ 63, ապա 2019թ՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017թ. համեմատ 2019թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով:
Հ.Գ. Ամեն անգամ մեծ ցավով եմ հրապարակում այս տվալները՝ անկախ միտումներից, որովհետև մարդկային կյանքը, առավելևս՝ զինծառայողների, ամենևին վիճակագրություն չէ և անգամ մեկ զինծառայողի կորուստը՝ անկախ նրանից՝ ժամկետային, թե պայմանագրային զինծառայողի, սպայի կամ ենթասպայի մասին է խոսքը, մեծագույն ցավ է յուրաքանչյուրիս համար: Այդ պատճառով առաջին հերթին ներողությունս եմ ուզում հայտնել հատկապես կորուսը կրած ընտանիքների անդամներին, հարազատներին, մտերիմներին:
Սակայն ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ հատկապես հիմա, լրատվամիջոցներից ինտենսիվ գրավոր կամ բանավոր հարցումներ ենք ստանում, ինչը տրամաբանորեն հուշում է, որ անկախ ամեն ինչից՝ պետք է նաև նման տվյալների ներկայացմամբ բավարարել հանրային իրազեկվածության բնական և օրինաչափ պահանջը»: