ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱԻՆ-ին նվիրաբերեց հրդեհաշիջման պարագաներ

Հունվարի 10-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան կողմից ԱԻՆ-ին նվիրաբերված հրդեհաշիջման համար նախատեսված շուրջ 1500 միավոր գույքի և գործիքների (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լի Թրեյսին:

Նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպան տիկին Լի Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության և աջակցության համար, որը սկսվել է դեռևս 2003 թվականին:

2003 թ. սկիզբ է դրվել Կանզաս-Հայաստան համագործակցությանը, որի շրջանակներում մինչ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրերով շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ տրամադրվել է գույք, իրականացվել են հրշեջ-փրկարարական մի շարք ջոկատների, բազաների վերակառուցման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքներ:

«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև փոխհարաբերությունները վերջին տարիներին գրանցել են շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի»,- շեշտեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին գոհունակությամբ արձանագրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱԻՆ-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:

Տիկին Լի Թրեյսին նաև հույս հայտնեց, որ նվիրաբերված գույքը և գործիքները կնպաստեն ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների ավելացմանը:

«1500 միավոր հրդեհաշիջման գործիքները, որոնք նախատեսված են վայրի բնության հրդեհների դեմ պայքարելու համար, կնպաստեն նման հրդեհներին արձագանքելու ու հետևանքները մեղմացնելու կարողությունների զարգացմանը Հայաստանում։ Այս նվիրատվությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ հարաբերությունների հերթական օրինակներից մեկն է»,- մասնավորապես նշեց տիկին Լի Թրեյսին:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին շրջեցին ԱԻՆ շարահրապարակում, ուսումնասիրեցին նվիրաբերված գույքը և գործիքները:

2019-2021 թվականների ընթացքում ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում. գիշերային ձյուն Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար Կրակոցներ Էրեբունի պլազայում (լուսանկարներ) Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան ՈՒՂԻՂ․ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ Եթե պարզվի, որ մարդկանց համար մեր առաջարկը ընդունելի չէ, ապա սպանդանոցների պահանջը կգործի այսօրվանից. Փաշինյան Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում «Կուտոյանի ընտանիքը ընտանիք է, իմն ընտանի՞ք չէ, որ վերացրին, պրծան» (տեսանյութ) Սո′ւս մնացեք․ Միրզոյանը՝ Մարուքյանին (տեսանյութ) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան 30 մետր սահել է ձորը. 5 վիրավորներից 4-ը կանայք ու աղջիկներ են ՈՒՂԻՂ. ԱԺ քառօրյան շարունակվում է Տավուշի մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել. Սիփան Փաշինյանը՝ պայթյունի լուրերի մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան
website by Sargssyan