Աթոռը բարձրացրել էր, որ խփեր․ միջադեպ Նուբարաշենի հոգեբուժարանում տնօրենի եւ փոխտնօրենի միջեւ
ՀասարակությունՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան), տնօրենի և վերջերս դատական կարգով իր պաշտոնին վերականգնված փոխտնօրենի միջև այսօր՝ հունվարի 10-ին միջադեպ է գրանցվել, ինչից հետո փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն:
«Այսօր բոլորի ներկայությամբ ասում է՝ ձեզ պրեմիա չեմ կարում տամ՝ սաղ փողերը իրան եմ տվել պարապուրդի համար։ Ասում է՝ էդ մարդկանց երեխեքի փողերը դու ես կերել, նայի իրենց ամաչի։ Հետո էլ՝ վեր կաց, ռադդ քաշի։ Ասացի՝ իրենց տուն չեմ եկել, որ ինձ դուրս հրավիրի։ Ասում էր՝ աթոռը կտամ գլխիդ, աթոռը բարձրացրել էր, որ խփեր, բժիշկները կանգնել էին, որ չթողնեին։ Այլանդակություն բառիս լայն իմաստով»,- NEWS.am-ին միջադեպի մանրամասները պատմեց Վաղինակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն ավարտվել է գոռգոռոցներով, կենտրոնից դուրս գալուց անմիջապես հետո ինքը ահազանգել է ոստիկանություն, դրանից հետո ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնության է դիմել։
«Ծանր է տանում, որ վերականգնվել եմ աշխատանքի։ Ասում է՝ դատը կրել ես, ես ասեցի՝ դատը չեմ կրել, արդարադատությունը հաղթել է։ Ասեցի՝ օրենքով շարժվում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում ինքը եւ տնօրեն Սերգեյ Խաչատրյանը անձնական որեւէ շփում չեն ունեցել։
Սերգեյ Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։