«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Վանեցյանն արձագանքել է

Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով armtimes.am-ում հրապարակված հոդվածին այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով:

Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:

Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ:

Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»,-գրել է Վանեցյանը:

 

 

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan