ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի եւ Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի եւ Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ՄԻՊ-ը տարածել է հաղորդագրություն։
«Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում եւ Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն եւ համապատասխան մարզպետարաններ։
Պարզաբանումներ են պահանջվել նաեւ այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է Առողջապահության նախարարի եւ Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաեւ գրավոր հարցում է ուղարկել»։