ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք. Նոր քրգործ է հարուցվել

ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք: Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ եւ վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երեւան քաղաքում կառուցել եւ տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):

Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երեւանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը եւ կառուցել բնակելի տունը:

Նախաքննությամբ կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու եւ կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Երևանում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները. նա հոսպիտալացվել է Ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներն ու ՌԴ սահմանապահները ձերբակալել են ծանր հանցագործության համար հետախուզվողին Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի կողմից հետախուզվող կիպրոսցի պաշտոնյայի հետ Հրշեջները մարել են Իջևանում կաթսայատանը բռնկված հրդեհը․ ԱԻՆ «Հավատում եմ, որ մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան». Արմեն Սարգսյանի դասախոսությունը՝ Հոլոնի համալսարանում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալների միջև հանդիպում է տեղի ունեցել․ ԱԳՆ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին 2020 թվականի ամենավատ և անհաջող ամիսը՝ ըստ հորոսկոպի նշանի. Իսկ ո՞րն է Ձերը Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են Արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը․ ԱԻՆ Հովիկ Աբրահամյանը ծննդյան օրը նշել է թոռնիկների հետ (Ֆոտոշարք) «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ Երեւանում բախվել են BMW-ն ու DAF բեռնատարը (ֆոտո) Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում «Մակարով» է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է «Բարի Սամարացի» ընկերությունը մսի շուկայում վերջին զարգացումների մասին Դատաստանի օրվա ժամացույցը 20 վայրկյանով առաջ են գցել Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի պարտավորությունների իրականացումը «կարող է գոյատեւման հարց լինել». Մերկել Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում. ԱԻՆ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում
7 բան, որոնցից կանայք հաճույք են ստանում, բայց ոչ ոքի չեն պատմում (նկարազարդումներ) Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. եթե չեք վախենում, պարզեք ձերը Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Աղջիկների 9 տիպ, որոնք վանում են տղամարդկանց 2020 թվականի ամենավատ և անհաջող ամիսը՝ ըստ հորոսկոպի նշանի. Իսկ ո՞րն է Ձերը Ամուսինը լքեց այս կնոջը՝ արտաքին տեսքի պատճառով. Տեսեք, թե ինչպես նա գեղեցկացավ ու վրեժ լուծեց նախկին ամուսնուց Հենց այս պահին ինչպե՞ս եք բռնել հեռախոսը. դա շատ բան կպատմի ձեր մասին Հետաքրքիր հորոսկոպ. Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների կյանքի իմաստը Կենդանակերպի այս երեք նշանների տակ ծնված կանայք համարվում են ամենալավը Պարզվում է ապագա երեխայի սեռը կարելի է գուշակել հղիության հենց սկզբում այս ձևով և առանց բժշկի միջնորդության
website by Sargssyan