Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է․ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ 

Նա նշեց, որ Գրիգորյանը 8 ամիս է, ինչ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն այսօր նրա առողջական վիճակը սրվել է․ «Մեկ ժամ առաջ ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Գիշերը տեսել եմ, իրեն շատ վատ էր զգում։ Մենք փաստաբաններով այսքան գոռում, ասում ենք մարդու վիճակը վատ է, երկրի քաղաքական ղեկավարությունը միտումնավոր մարդուն տանում է  դեպի մահը։ Բնականաբար, հերթական աստիճաններից մեկն էլ վերակենդանացման բաժանմունքն է։ Տեսնենք կամային հատկություններն ու հերոսական ողնաշարը որքան կդիմանա այս այլանդակ սրիկայություններին»,- նշեց Մկրտչյանը։

Փորձեցինք նաև «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին, սակայն այստեղից հրաժարվեցին հիվանդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։ 

Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է Ին­չո՞ւ են խոս­տում­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը «գրվում սա­ռույ­ցին». «Փաստ» Երբ առաջ­նա­յին են դառ­նում սե­փա­կան շա­հերն ու անձ­նա­յին վե­րա­բեր­մուն­քը. «Փաստ» Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Դե­մա­գո­գիա, իրա­կա­նու­թյու­նը կեղ­ծե­լու և ամեն գնով իրենց ուզա­ծին հաս­նե­լու քայ­լեր». «Փաստ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» Հան­րաք­վեն առանց տե­սախ­ցիկ­նե­րի՞. «Փաստ» Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները կարող են հասնել 1,1 տրլն դոլարի Վաղարշապատի ոստիկաններն իրականացրել են «Մի՛ պահիր ապօրինի զենք» օպերացիան. կան բերման ենթարկվածներ ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում Բահրեյնում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է մասնակցել քվեարկությանը. իրազեկում Հոլիվուդյան հայազգի պրոդյուսերի քույրը մանրամասներ է պատմում աղմկահարույց գործից ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ բարեփոխվելու է դատաիրավական համակարգը. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում Վանաձորի Հալաբյան փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ. Տավուշի մարզպետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը
website by Sargssyan