Բանակում մահացած եզդի զինծառայողի գործը ՔԿ-ի ՀԿԳ-ում է

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործն ուսումնասիրության նպատակով տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով վարչություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Աջամյանի հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս խոստացել էր անձամբ հետևել գործի ընթացքին։

Նշենք, որ մինչև վարչապետի հետ հանդիպումը հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք փակել էին Տիգրան Մեծի պողոտան։

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan