Ճարտարապետների մեծամասնությունը դեմ է Երեւանի կենտրոնում հնագիտական շերտը բացելու Փաշինյանի գաղափարին. Գրիգորյան

Ճարտարապետների մեծամասնությունը դեմ է Երեւանի Հանրապետության հրապարակում հնագիտական շերտը բացելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարին: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի առաջարկը շատերին է մտահոգել, ինչն, ըստ երեւույթին, կապված է ընդհանուր անվստահության հետ անցյալում իշխանությունների կատարածի հանդեպ, հատկապես մայրաքաղաքի կենտրոնում նախագծերին առնչվող:

«Այս պահին Մշակույթի նախարարությանն առընթեր ստեղծվել է փորձագիտական խումբ, բայց ոչ մի որոշում չկա, կա միայն գաղափարը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ ավելի նախընտրելի կլինի, եթե հայտարարվի նախագծի միջազգային մրցույթ:

Մարկ Գրիգորյանը շեշտեց, որ այդ գաղափարի իրականացման դեպքում ինքը ե՛ւ աղետալի սցենարներ է տեսնում, ե՛ւ դրական, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ամեն ինչ ինչպես է իրականացվելու:

«Ես դեմ չեմ բուն գաղափարին, սակայն ինձ համար կարեւոր է, թե դա ինչպես է իրականացվելու: Գլխավորն այն է, որ քաղաքի ճարտարապետական կերպարը չտուժի»,- նշեց նա:

Գրիգորյանը նշեց, որ աշխատանքն իրականացվելու է շատրվանների դիմացի տարածքում:

«Խոսքը շենքերի նկուղային սենյակների մասին է, որոնք եղել են հրապարակի ներկայիս շենքերի կառուցումից առաջ: Այս նկուղները պատմամշակութային նշանակություն չունեն, սակայն կարող են զբոսաշրջիկներին գրավել»,- պարզաբանեց նա:

Տնօրենը հավելեց, որ նախագծի իրականացմանը կարող են խանգարել ավտոմեքենաները, որոնք կայանում են հրապարակի տարածքում, եւ այս մասին նույնպես պետք է մտածել:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետը ներկայացրել էր մայրաքաղաքի գլխավոր հրապարակի տակ հնագիտական աշխատանքների անցկացումը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավել:

«18 օր է` չենք կարողանում գերիների և անհայտ կորածների հարց կարգավորել, մինչդեռ, ըստ գրաֆիկի, ազատում ենք տարածքներ». Հրանտ Սարկիսով Երեւանում հանդիպել են Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում Տարեկան 200մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար «Նշված 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն». Վ. Ալեքսանյան Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի Ֆրանսիայում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև. ուղիղ Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել Նախարարն ասաց` դիվերսանտները կարող են Երևան էլ գան. Զինծառայողների ծնողներ Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ 24 ժամվա ընթացքում դավաճանի էջը 《դիսլայք》 է արել ավելի քան 5.000 իրական անձ. Բ. Եսայան Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը» Մեր բոլոր դժբախտությունների և ձախողումների մի մասը, գալիս է ազգային կրթության ու դաստիարակության պակասից.Գեղամ Պետրոսյան Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. բացառիկ մանրամասներ․ Մեդիապորտ 11 հոգով հավաքվել են հաց ուտելու, ու գրադն ընկել է նրանց վրա
website by Sargssyan