Դատապարտյալ է մահացել. նրա մոտ ախտորոշվել էր ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, հեպատիտ «Ց»

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը (ծնված 1961թ., դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 8 տարի ժամկետով ազատազրկման, նախկինում 8 անգամ դատապարտված) 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ նա բազմաթիվ անգամ տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոցներ և հետ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։

2020 թվականի հունվարի 15-ին, ժամը 00։35-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում. գիշերային ձյուն Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար Կրակոցներ Էրեբունի պլազայում (լուսանկարներ) Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան ՈՒՂԻՂ․ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ Եթե պարզվի, որ մարդկանց համար մեր առաջարկը ընդունելի չէ, ապա սպանդանոցների պահանջը կգործի այսօրվանից. Փաշինյան Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թել-Ավիվի Գրան Պրիում «Կուտոյանի ընտանիքը ընտանիք է, իմն ընտանի՞ք չէ, որ վերացրին, պրծան» (տեսանյութ) Սո′ւս մնացեք․ Միրզոյանը՝ Մարուքյանին (տեսանյութ) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան 30 մետր սահել է ձորը. 5 վիրավորներից 4-ը կանայք ու աղջիկներ են ՈՒՂԻՂ. ԱԺ քառօրյան շարունակվում է Տավուշի մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել. Սիփան Փաշինյանը՝ պայթյունի լուրերի մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
website by Sargssyan