Հովտաշատի բիզնեսմեն համայնքապետ Հովոն նաև ստեր հորինելու մեծ վարպետ է

Էլլա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

Ընդհանրապես մեր համայնքներում մի արատավոր մտածողություն է առկա. Շատ հաճախ տվյալ համայնքի ղեկավարը համոզված է, որ ինքը ոչ թե այդ գյուղի ղեկավարն է, այլ սեփականատերը: Ասել կուզի՝ գյուղն իր քարով, ծառով ու սարով իրեն է պատկանում:
Հիմա տիպիկ նման մի դեպքի ականատեսն ենք Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Տվյալ համայնքի ղեկավար-սեփականատեր Հովիկ Թադևոսյանը անցյալ ամսվա վերջում իր հրոսակախմբին ուղարկել էր՝ գրոհելու ուրիշի սեփականությունը, քանզի դա իր գյուղի տարածքում է: Խոսքը Մուլտի Գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանին 100 տոկոս բաժնեմասով պատկանող ձկնաբուծարանի մասին է, որից էլ Հովիկի մանր և միջին խուլիգանները փորձել էին գողանալ ձկներին: Ի դեպ, նշյալ խուլիգանները այդ օրը բռնություն էին կիրառել նաև լրագրողի նկատմամբ և վնասել տեխնիկան: Տիպիկ նախկին ռեժիմի ներկայացուցչի պահվածք:
Գուշակեք ի՞նչ պատասխանատվություն կրեցին տվյալ հրոսակախմբի անդամները: Ոչ մի, ոչ մի պատասխանատվություն: Իսկ իրենց իսկ կողմից ներկայացված տեսանյութում, որտեղ բոլորը միաբերան խոստովանեցին, որ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանը զբաղվում է ակտիվ ձեռնակատիրությամբ, իրավապահների կողմից ոչ մի արձագանքի չարժանացավ: Երևի համայնքի ղեկավարը հասցրել է լեզու գտնել նոր Հայաստանի նոր պաշտոնյաների հետ:
Անպատժելիությունը ի՞նչ է ծնում: Ճիշտ է, նորանոր հանցագործություններ: Այդ հենց դրա համար էլ վերոնշյալ Հովիկի բանդան երեկ կրկին ներխուժել է ձկնաբուծարանի տարածք՝ խոչընդոտելով վերջինիս գործունեությունը:
2010 թվականին՝ 10 տարի առաջ, էս նույն Հովիկ Թադևոսյանը դիմել է Սեդրակ Առուստամյանին՝ այդ ձկնաբուծարաններում ներդրումներ կատարելու և այն զարգացնելու համար: Վերջինս 5 մլն եվրոյի ներդրում է կատարել՝ ձեռք բերելով 33% բաժնեմաս: Երբ 2016-ին Առուստամյանը աուդիտ է պատվիրել տվյալ ձկնաբուծարանում, պարզվել է, որ Հովիկը 500 մլն դրամի պարտք է կուտակել, որի դիմաց էլ ձկնաբուծարանի մնացած բաժնետոմսերը և մեկ այլ ձկնաբուծարանի ևս 34 % բաժնեմասերը փոխանցել է Սեդրակ Առուստամյանին:
Իսկ թե ինչու՞ է Հովտաշատի փոքրիկ իշխան Հովիկ Թադևոսյանը շահարկում Գագիկ Ծառուկյանի անունը, ինչի՞ է ուզում հասած լինել՝ վերջինիս բարի համբավի կողքին իր չստացված բանսարկությունները դրսևորելով, ի սկզբանե դատապարտված այս կրկեսի բուն նպատակը մնում է դեռևս անհայտ:
Ձկնաբուծարանի սեփականատերը՝ Սեդրակ Առուստամյանը, ով ունի բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ միակ բաժնետերը ինքն է, թերևս այս անգամ արդեն ինքը դիմի համապատասխան միջոցների՝ պաշտպանելու իր ունեցվածքը: Առավել ևս, որ դրա համար ունի բոլոր հիմքերն ու հիմնավորումները: Իսկ Հովիկ Թադևոսյանին մեկ խորհուրդ՝ չի՛ կարելի համայնքապետի պաշտոնում զբաղվել ձեռնարկատիրությամբ և հպարտորեն տեսանյութ տարածել այդ մասին:
Ի դեպ, ինչպես ասում են՝ գողն ամենաբարձրն է բղավում բռնեք գողին: Անօրինություններից մեծ-մեծ ճոռոմախոսելու փոխարեն, Հովիկ Թադևոսյանը թող հիշի, թե ինչպես է իր որդին ապօրինի ճանապարհներով ճողոպրել բանակից:

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը (տեսանյութ) Արայիկի ցույցը Նիկոլի դեմ․ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել «Առինջ մոլ»-ի աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ.Ծառուկյանի հրահանգով Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ» Ռուս ուղ­ղա­փառ եկե­ղե­ցու առաջ­նոր­դի այ­ցը Հա­յաս­տան, խախ­տում­նե­րով նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­ր.«Փաստ» «Ան­կա­յուն բա­լան­սը պահ­պան­վում է. որո­շա­կի ան­տար­բե­րու­թյուն կա կոնֆ­լիկ­տի հան­դեպ».«Փաստ» «Կրտսեր դպրո­ցը դրե­ցինք մեծ ռիս­կի տակ, այս օղա­կում բաց­թո­ղում­ներ թույլ տա­լու իրա­վունք չու­նենք»․ «Փաստ» Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք» Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ» Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ» «Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ» Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու.«Փաստ» «Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը».«Փաստ» Հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են.«Փաստ»
website by Sargssyan