Տղամարդկանց վտանգավոր գծերն՝ ըստ Կենդանակերպի նշանների

Խոյ

Տղամարդ Խոյը լավ բնավորություն ունի: Նա իրոք սիրում է ձեզ, ու ձեզ համար ամեն ինչ կանի: Նրա մտադրությունները արժանի են գովասանքի, ու նա իր ուժի շնորհիվ ունակ է հսկայական զոհաբերության: Ճիշտ է, ընդհանուր նկարագիրը դրական է, բայց որոշ առանձին դետալներ կարող են տարբերվել: Ամենօրյա կյանքում Խոյը շատ վտանգավոր է, քանի որ նա շատ իմպուլսիվ է գործում ու շատ քիչ է մտածում այն մասին, թե իր խոսքերը կամ արարքները ինչպես կազդեն ձեզ վրա:

Ցուլ

Ցուլ տղամարդը այնպես է հոգ տանում ձեր մասին, ասես դուք հազվագյուտ ծաղիկ լինեք: Ցուլը կանանց հետ իրեն շատ օրինակելի է պահում: Նրա կողքին դուք հոգեկան հանգստություն կզգաք, մարմնական բավականություն, ի վերջո նա հոյակապ սիրեկան է: Ցուլը կանի ամեն ինչ, որպեսզի ձեզ իր կողքին պահի: Այդուհանդերձ, պետք է նշել, որ չնայած նա ձեզ կվերաբերվի ինչպես թանկարժեք քարի, նա ձեզանից կախում չի ունենա: Նա գիտի, թե երբ է պետք աջակցել ձեզ, բայց երբեմն էլ մեծագույն համառությամբ ինքն իր տեսակետը կպաշտպանի:

Երկվորյակ

Երկվորյակները Կենդանակերպի բոլոր նշաններից ամենախորամանկն են: Այս նշանի տղամարդիկ մոգական ուժ ունեն, որն ունակ է կնոջը զինաթափել ու զրկել բոլոր կապանքներից, բայց հենց Երկվորյակները ստանում են իրենց ուզածը, նրանք միանգամից չքվում են: Տղամարդ երկվորյակը ձգտում է սերը կապակցել ստի ու էրոտիկ խաղերի հետ՝ հետևում թողնելով այդ խաղի բազմաթիվ զոհերին: Եթե դուք Երկվորյակի հետ եք կապել ձեր կյանքը, ուրեմն պետք է խաղաք նրա կանոններով ու նրա զենքով:

Խեցգետին

Հարցը ոչ թե այն է, թե Խեցգետինը որքանով է վտանգավոր ձեզ համար, այլ թե որքանով եք դուք վտանգավոր խեցգետնի համար: Այդ տղամարդը բարձր է գնահատում ու սիրում իր կնոջը ու նրան վերաբերվում է ինչպես թագուհու: Նա կկատարի ձեր բոլոր քմահաճույքները, ձեզ պատվանդանի վրա կբարձրացնի ու կպաշտի: Նա ձեզ հսկայական ուժ ու վստահություն կներշնչի, բայց ինչպե՞ս դուք կվարվեք դրանց հետ: Խեցգետինը շատ զգայուն է, ու եթե նրան բավականաչափ սեր չտաք, ապա հենց դուք կոտրված սրտով կմնաք:

Առյուծ

Առյուծ տղամարդն ինքն իրեն այնքան շատ է սիրում, որ շուրջը ոչինչ նրա համար նշանակություն չունի: Եթե դուք ամբողջովին ներգրավվեք Առյուծի հետ հարաբերություններում, դուք կզարմանաք, չէ՞ որ նրա գերակայություններն ու նպատակները իրականում ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Նրա համար դուք պարզապես ավար եք: Ձեր կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում, բայց դուք նրա կողքին ձեզ լիարժեք կին չեք զգա:

Կույս

Տղամարդ Կույսը կարծում է, թե իդեալի մարմնավորում է: Նրա նկատմամբ սերը միշտ լի է տառապանքներով, քանի որ դուք երբեք բավականաչափ լավը չեք նրա համար: Կույսը շատ բան է պահանջում: Նա քննադատում է ձեզ, քանի որ սիրում է և ուզում է ձեզ ամենաճիշտ ճանապարհով առաջնորդել: Բայց նա չի հասկանում, որ կինը սիրո մեկ այլ ապացույցի՝ քնքշանքի կարիք ունի…

Կշեռք

Կշեռքի սերը ձեզ մոլորեցնում է. այն շատ փոփոխական է: Այս նշանի տղամարդիկ կարող են ձեզ զարմացնել իրենց փոփոխական բնավորությամբ՝ ռոմանտիկայից անցնելով դրամայի ու ինքնամեկուսացման: Դժվար է կանխատեսել, թե նրա հետ ինչ ապագա կունենաք: Վտանգն այն է, որ ձեր հարաբերություններում չի լինի հավասարակշռություն, դուք չեք իմանա, թե ինչ է նա զգում ու չեք կարողանա բոլոր խնդիրներին սթափ լուծում գտնել: Այսպիսով, դուք կարող եք տրվել հոսանքի, մինչև ուշքի չգաք ու չհասկանաք, որ Կշեռք հետ հարաբերությունները հեռանկարային չեն:

Կարիճ

Կարիճի սերը կարող է ձեզ համար թանկարժեք ընծա լինել: Նրա գրկում դուք ձեզ պաշտպանված ու սիրված կզգաք: Նա ձեզ կսիրի անկախ ձեր միջև գոյություն ունեցող խոչընդոտներից: Նրա նվիրվածության ուժը բացարձակ է: Այդուհանդերձ, կարիճը ունի նաև մութ կողմեր, որը դուք չեք կարող անտեսել: Եթե դուք նրան վիրավորեք, ապա կարիճը չի մոռանա այդ մասին, նա անպայման կգտնի ձեզ վիրավորելու պատճառ: Խնդիրն այն է, որ նա վիրավորանքը շատ ավելի ուժեղ է ընկալում ու ունակ է կտրուկ պատասխանի:

Աղեղնավոր

Աղեղնավոր տղամարդիկ ոչ մի վատ մտադրություն չունեն: Նրանք լավ տղաներ են, որոնք հենց սկզբից ձեզ կասեն, որ սիրում են արկածներ ու որ շատ արագ են հոգնում նույն կնոջ հետ հարաբերություններից: Դուք կհավատաք, որ դուք բացառություն եք, որն այդ կանոններին չի ենթարկվում: Դուք վստահ կլինեք, որ կփոխեք նրան ու կկարողանաք աղեղնավորին ձեր կողքին պահել: Բայց հաջողության ձեր շանսերը շատ քիչ են …

Այծեղջյուր

Ի դեմս այս նշանի ներկայացուցչի՝ դուք կգտնեք կայուն մարդու, որն ունակ է պատասխանատվություն ստանձնել սիրելի կնոջ համար ու ձեզ վստահություն ներշնչել: Տղամարդ Այծեղջյուրն այն մարդը չէ, որը կարող է ձեզ վիրավորել իր չմտածված արարքով: Այնուամենայնիվ նրա կողքին ձեր կյանքը կարող է շատ միապաղաղ լինել: Նրա կողքին դուք կգտնեք գեղեցիկ սեր, բայց այն ունակ չէ շարժվել դեպի նոր հորիզոններ:

Ջրհոս

Ջրհոսին ընտելացնելուց հետո նա կնմանվի հեքիաթային արքայազնի՝ խելացի, զվարճալի, հնարամիտ անկողնում ու ընտանիքին նվիրված: Բայց մինչ այդ դուք պետք է մի քանի քայլ ձեռնարկեք: Ջրհոսը այդքան հեշտությամբ չի հանձնվում: Միայն առանձնահատուկ կինը կարող է նրան տրամադրել այն ազատությունը, որի պահանջը նա ունի: Եթե դուք գիտեք, թե ինչպես կարելի է գոհացնել ջրհոս տղամարդուն, ուրեմն դուք բախտավոր կին եք

Ձկներ

Ձուկ տղամարդը իսկական իդեալիստ է, նա իր ենթագիտակցության մեջ հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի սերը: Հարցն այն է, կկարողանաք արդյոք դուք հասնել նրա ակնկալիքների բարձունքին: Նույնիսկ եթե սկզբում նա շատ ոգևորված է, շատ շուտով դուք կարող եք դուրս մնալ նրա երազանքների ու զգացմունքների աշխարհից՝ ինքներդ էլ չհասկանալով, թե որն էր ձեր սխալը:

Երեւանում «Lada Granta»-ն բախվել է ծառին. կան վիրավորներ Երևանում և 6 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՓԵՏՐՎԱՐԻ). Բար­բա­րո­սա­կան քրե­ա­կան գոր­ծո­ղու­թյուն, որի պա­տաս­խա­նա­տուն Ադր­բե­ջանն է Ավ­տո­մե­քե­նա­նե­րի կու­տա­կում է, իսկ գնորդ չկա Հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քար՝ նաև քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­րո՞վ. ան­հանգս­տաց­նում է, որ այդ պատր­վա­կով կհար­ձակ­վեն ընդ­դի­մու­թյան վրա Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Ան­պար­տե­լի Դա­վիթն ու Նա­րեն.գրե­թե ան­փո­փոխ ճա­շակ՝ անուն­նե­րի հար­ցում. «Փաստ» Աս­պի­րանտ­նե­րի և դոկ­տո­րանտ­նե­րի կրթա­թո­շա­կը կբարձ­րա­նա. կավելանա՞ արդյոք հետ­բու­հա­կան կրթա­կան ծրագ­րում ընդգրկ­վա­ծու­թյունը. «Փաստ» «Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման կա­յաց­մա­նը զու­գըն­թաց մարզ­պե­տա­րան­նե­րի դերն աս­տի­ճա­նա­բար կնվա­զի». «Փաստ» Ինչ­պե՞ս են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու Լյուք­սեմ­բուր­գի ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վին. «Փաստ» Հան­րաք­վեի մի­ջազ­գա­յին հո­վա­նա­վո­րի փնտրտուք. «Փաստ» «Իշ­խա­նու­թյու­նը դեռ հա­մա­րում է, որ անս­խա­լա­կան է.ոչ բո­լորն են ըն­կա­լել այն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, որն այ­սօր իրենց ուսե­րին է». «Փաստ» Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ» Լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար. «Փաստ» Դա­վիթ Տո­նո­յա­նի հրա­ժա­րա­կա­նը առա­վել առար­կա­յա­կան է դառ­նում. «Փաստ» Հունվարին Երեւանում բնակարանների շուկայական գների տարեկան աճ է նկատվել Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել. հայտարարություն «Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին
9-ամյա երեխան ցանկանում է ինքնասպան լինել, քանի որ դպրոցում նրան իր հասակի համար ծաղրում են. պետք է ուշադիր լինել յուրաք... Ինքնաեռ. իրականում ի՞նչ կապ ունի այն Ռուսաստանի հետ Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է Ի՞նչ լուրջ հիվանդության նախանշան է կոպերի վրա առաջացած դեղին գնդերը 3 ամենախելացի և գրավիչ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների․ ահա, թե ովքե՞ր են նրանք Խեցգետիններն այսօր ստիպված կլինեն կարևոր որոշումներ կայացնել․ փետրվարի 25-ի աստղագուշակը Սիրում ե՞ք սև դառը սուրճ. սա կարդալուց հետո հնարավոր է հրաժարվեք դրանից Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի
website by Sargssyan