Կապահովենք նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկությունն ու հանրային իրազեկումը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի կսկիծով եւ խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ եւ ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրեւ խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող եւ սպա։

Անձամբ իմ եւ դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեեւ իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր»։

ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը եւ վերջնական իրավական գնահատական տալը։

Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության եւ հանրային իրազեկման ապահովմանը։

Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Էրդողանը պայմանավորվածություն պահող չէ ու այս ամբողջ պատմությունը հենց դրա մասին է․ քաղաքագետ Աղավնի Գրիգորյան. Մենք ու մեր Պո-եզը Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Աղավնի Գրիգորյան. Գորտը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աբրահամ Հարությունյան. Ժանտախտ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՓԵՏՐՎԱՐԻ). Ով­քե՞ր են իրենց ծննդյան օրը նշել ու նշում չորս տա­րին մեկ Արսեն Թորոսյանը հարկայինի նախկին օպերին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակել. «Փաստ» «Ագ­րո­քի­մի­ա­կան ծա­ռա­յու­թյու­նը» վե­րան­վան­վել է.ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ է այն իրա­կա­նաց­նե­լու. «Փաստ» Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել «Իշ­խա­նու­թյուն­նե­րը քաղ­հա­սա­րա­կու­թյան հետ աշ­խա­տել ընդ­հան­րա­պես չգի­տեն»․ «Փաստ» «Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես. «Փաստ» Իրենց հա­մար՝ ռա­ցի­ո­նալ, պե­տու­թյան հա­մար՝ վտան­գա­վոր. «Փաստ» Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը. «Փաստ» Դեռ որոշում չկա. ի՞նչ անուններ են շրջանառվում. «Փաստ» Ինչո՞ւ են դժգոհ ՎԿ նախագահից. «Փաստ» Կփոխ­վի՞ ար­դյոք զո­րա­կո­չա­յին տա­րի­քը. «Փաստ» Փարիզում այրվում է Ֆրանսիայի խոշորագույն կայարաններից մեկը (տեսանյութ) Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է
website by Sargssyan