Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի 36 PN 343 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի 36 RՍ 298 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում, ով հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, սակայն այն չի ընկել, քանի որ էլեկտրալարերն են պահում։

Աղավնի Գրիգորյան. Գորտը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աբրահամ Հարությունյան. Ժանտախտ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՓԵՏՐՎԱՐԻ). Ով­քե՞ր են իրենց ծննդյան օրը նշել ու նշում չորս տա­րին մեկ Արսեն Թորոսյանը հարկայինի նախկին օպերին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակել. «Փաստ» «Ագ­րո­քի­մի­ա­կան ծա­ռա­յու­թյու­նը» վե­րան­վան­վել է.ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ է այն իրա­կա­նաց­նե­լու. «Փաստ» Նոնա Վանեցյանը դուստր է ունեցել «Իշ­խա­նու­թյուն­նե­րը քաղ­հա­սա­րա­կու­թյան հետ աշ­խա­տել ընդ­հան­րա­պես չգի­տեն»․ «Փաստ» «Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես. «Փաստ» Իրենց հա­մար՝ ռա­ցի­ո­նալ, պե­տու­թյան հա­մար՝ վտան­գա­վոր. «Փաստ» Իշ­խա­նու­թյու­ննե­րը նետ­վել են կե­նաց ու մա­հու կռվի.ար­ժա­նա­պատ­վու­թյան և ամ­բի­ցի­ա­նե­րի պայ­քա­րը. «Փաստ» Դեռ որոշում չկա. ի՞նչ անուններ են շրջանառվում. «Փաստ» Ինչո՞ւ են դժգոհ ՎԿ նախագահից. «Փաստ» Կփոխ­վի՞ ար­դյոք զո­րա­կո­չա­յին տա­րի­քը. «Փաստ» Փարիզում այրվում է Ֆրանսիայի խոշորագույն կայարաններից մեկը (տեսանյութ) Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան
website by Sargssyan